
ՀՔԾ քննիչը նշանակվեց դատավոր

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Դատական դեպարտամենտը հրապարակել է նորանշանակ դատավորի կենսագրությունը, ըստ այդմ՝ 31 ամյա Վ.Մկրտչյանը ծնվել է Երևանում, սովորել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ամուսնացած է եւ ունի 3 երեխա։ Ունի աշխատանքային 9 տարվա ստաժ։
Տեղեկություններ աշխատանքի մասին
29.05.2003թ.- 22.07.2004թ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ
22.07.2004թ.- 28.07.2005թ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ
28.07.2005թ.- 18.01.2007թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ
18.01.2007թ.- 01.10.2007թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ
01.10.2007թ.-18.01.2008թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ
21.01.2008թ.- առ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ։