
Խոշոր ավտովթար մայրաքաղաքում. 18 համարի երթուղային տաքսին կողաշրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 26–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Գազ 32213» մակնիշի 1327 Տ համարանիշի և «Օպել Աստռա» մակնիշի 33 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Գազելը, որը սպասարկում է թիվ 18 համարի երթուղին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: