«Մերսեդեսի» վարորդը Ջրաշխարհի դիմաց վրաերթի է ենթարկել ամուսիններին (լուսանկարներ)

Հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Աշոտ Հարությունյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 25 ԼՍ 356 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ամուսիններ են, ովքեր փողոցը անցնելիս են եղել չթույլատրված հատվածով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել:

7 2 3 4 5 6

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031