Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը այսօր՝ օգոստոսի 22-ին կանոնավոր կերպով իրականցրել է 3-րդ արտահերթ չվերթը Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավեիտսովան տեղեկացրել էր, որ այսօր 12:40 ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Ավելի ուշ տեղեկացանք, որ Հալեպից այսօր ժամանել է 86 ուղևոր, սակայն Հալեպ մեկնողների թվի մասին որևէ տեղեկություն չունենք:
Նա 2001թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահն էր:
Ավելի ուշ` մասնագետները վնասազերծել են ռումբը, իսկ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Հանդիպմանը Նորին Սրբությունն ու Իրանի դեսպանը խոսեցին նաև իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգևոր առաջնորդների կարևոր դերակատարության մասին:
Ներկայումս Pussy Riot խմբի անդամները գտնվում են քննչական մեկուսարանում, որտեղ կմնան մինչ դատավճիռը ուժի մեջ մտնի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Այդ նպատակով հատկացվել է մոտ 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։
Նախնական տվյալների համաձայն՝ ջրհեղեղից տուժել է 1837 մարդ, գյուղի բնակիչները էվակուացվել են: Գյուղում հայտարարված է արտակարգ դրություն:
Նախնական տվյալների համաձայն՝ կրակահերթի պատճառը կենցաղային կոմֆլիկտներն են:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար:
Փոխնախարարը լրագրողներին առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ովքեր են կանգնած մթերող գործարանների թիկունքում։
Ըստ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի՝ եթե մթերող կազմակերպությունները տեր կանգնեին իրենց կողմից ներկայացված թվերին, գյուղմթերքի իրացման խնդիրներ չէին ծագի։
Օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդներին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը ս/թ փետրվարի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի պետհամալսարանի լսարանից իրեն կանչել է դուրս և ատրճանակի, այնուհետև դանակի սպառնալիքով հափշտակելով իր պարանոցի ոսկյա շղթան, ձեռքի ոսկյա ապարանջանն ու ոսկյա մատանին՝ դիմել է փախուստի: Նախաքննությունը շարունակվում է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Սարդարյանի դին և ուղևորներ` 1993 թ. ծնված Արարատ Հարությունյանն ու Կարեն Գևորգյանը տեղափոխվել են Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Ժամը 01.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գեվորգյանի դին: Բժիշկները Ա. Հարությունյանի և Կ. Գեվորգյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գյուղացիների մեծ մասն այսօր հաշվում է ոչ թե բերքահավաքից սպասվելիք եկամուտները, այլ դրամական կորուստները:
Սեւանա լճի ջրի մակարդակը ներկայումս ծովի մակարդակից 1936 մ է բարձր, եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը բարձրացնել` հասցնելով 1939.5 մ-ի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան. «Վերադարձողների թիվը ավելի շատ կլինի, քան մեկնողների թիվը, սակայն կոնկրետ քանակություն ես կհաղորդեմ միայն ճշտելուց հետո»:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին և տեղափոխել Կապանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Գնդակոծությունների մասին տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նախ հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը .«Այո, երեկ երեկոյան ժամը 22:50-ից մոտ մինչև 23:50-ը եղել է գնդակոծություն, որի հետևանքով տանիքներն են ծակծկել: Արտառոց դեպքեր, հրդեհներ չեն եղել»: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նույնպես հաստատեց կրակոցների փաստը. «Այո, ճիշտ են այդ լուրերը: Հրազենով բնակավայրի վրա են կրակել: Մարդկային կորուստ չունենք: Գազի խողովակաշարն էր ծակվել, հրդեհ էր առաջացել, բայց փակեցինք խողովակաշարի անցքը և հրդեհը հանգավ`չհասցնելով տարածվել: Գնդակոծություններ պարբերաբար լինում են: Չնայած մարդկային կորուստներ չունենք, բայց ես չեմ կարող ասել, թե այդ կրակոցների ձայնից քնից արթնացած երեխան ինչքան է վախեցել և վախից ինչ հիվանդություն է ձեռք բերել»:
Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Աշնանացան ցորենի ցանքը Շիրակի մարզում արդեն սկսվել է: Գյուղացիները ցանում են 2013թ ցորենի բերքի սերմացուն:
Այսօր առավոտյան ժամը 04:40-ին մահացել է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը՝ Դիանա Սիրունյանը։
«Գիտնականները փորձում են ստեղծել հերոին, որը թմրադեղային կախվածություն չի առաջացնի»,- գրում է իսպանական «El Pais»-ը:
Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Սարգսյան Սմբատը լոլիկի օրգանիկ մշակությամբ է զբաղվում:
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը 168.am-ին փոխանցեց, որ Դիանա Սիրունյանին արդեն կատարել են տրախեստոմիա (շնչափողահատում):
80-ամյա Ռիմա Հովհաննիսյանն ապրել է ուզում: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն չի կարողանում օգտվել պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորությունից, այսինքն` իր իսկ իրավունքից: Չի խնդրում, այլ պահանջում է հարգել իր իրավունքն ու այդ իրավունքի համար պատրաստ է բոլոր պետական պաշտոնյաների «կոկորդից բռնել”:
Կապանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Օգոստոսի 19-ի կեսգիշերին Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում` թիվ 74 դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վրաերթից տուժած Սյուզաննա Պետրոսյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Արդեն քանի օր է` 168.am-ը ահազանգեր է ստանում մայրաքաղաքի բնակիչների կողմից, ովքեր ներգրավված են սոցիալապես անապահով խմբերում, ունեն պետական պատվերի իրավունք, սակայն բուժհաստատություններում նրանց պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: