Փոխնախարարը «պլեն էր ընկել»
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում շարունակվում է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակագի համար 2014թ.-ի բյուջեով հատկացրած ցուցանիշները՝ նշելով, թե միջինում սպայի աշխատավարձը 443.000 դրամից կդառնա 609.887 դրամ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ այս առնչությամբ հայտարարեց. «Առավոտյան վարչապետը ներկայացրեց, որ որ հունվարին բաձրանում են ուժային կառույցների աշխատավարձերը: Հիմա ԱԺ-ն դեռ օրենքը չընդունած դուք թիվ եք հրապարակում, թիվ եք բարձրաձայնում»: ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այս անգամ էլ ընդհատեց. «Այ մարդ, մենք հարց տվինք, պլե՞ն ա, կեսս հարց ենք տալիս, կեսը բշտում են»: Փոխնախարարն էլ ի պատասխան հստակեցրեց, թե տվյալ ցուցանիշները գործելու են օրենքի ընդունումից հետո միայն:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց. «Ասում եք՝ նայեք էս աղյուսակը, էս աղյուսակի էս տողը: Էտ մենք էլ ենք մի քիչ պատկերացնում ենք, կարող ենք: Ձեր խոսքում էլ հեգնանք լսեցի, որ ասեցիք, թե դուք աշխատավարձերն եք քննարկում, ոչ թե օրենքը: Հասարակության մեջ կա կարծիք, թե ԱԺ-ն՝ Կառավարության հետ, տնավարի իրենց աշխատավարձը բարձրացնում է՝ ի հեճուկս աղքատների: Ներկայացրեք սոցիալական բեռի թուլացումը, որ չստացվի, թե ամեն ինչ անում եք 131 պատգամավորի աշխատավարձի բարձրացման համար»:
Պավել Սաֆարյանն էլ ասաց, թե ինքը չի կարող առանձին ներկակացնել, օրինակ, ուսուցչի աշխատավարձը, քանի որ կանոնակագով ինքը երեք գերատաչությունների հարցը պետք է ներկայացնի: Է. Շարմազանովը կրկին չբավարարվեց պատասխանով ու պնդեց. «Քանի՞ հազար սպայի վրա է անդրադառնալու աշխատավարձերի բարձրացումը: Ազգային անվտանգության խնդիրը թիվ մեկ խնդիրն է: Առանց ամուր բանակի, ոստիկանության, փրկարար ծառայության դժվար է պատկերացնել տնտեսության, ժողովրդավարության զարգացումը: Սա է հարցը: Լայն թափով բարեփոխումներ են իրականցվել, բայց գաղտնիք չէ, որ աշխատավարձերը հեռու են բավարար լինելուց: Էն ոստիկանը, որ գիշեր ու զոր չի քնում, սահմանում աշխատողը… Սա ասեք՝ քանի հազար հայ ընտանիքի բյուջեի վրա է դրական ազդում օրինագիծը»: Փոխնախարարն էլ մանրամասն ներկայացրեց կառուցվածքը՝ իրենց թվերով՝ ըստ էության հրապարակելով գաղտնի տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն: