Ա. Աշոտյան. Կրթությունը չի կարող սահամանափակվել գերատեսչական նեղ սահմաններով
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնել է շնորհակալագրեր:
«Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով: Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համար մեր պետության, համայնքի և հարազատ քաղաքի տոնը, ինչպես նաև խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,- շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը:
Անցնելով խորհրդակցությանը ՝ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ի թիվս կրթական այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի գործառույթների փոփոխությանը:
ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Լիլիթ Արզումանյանին նախարարը հանձնարարել է առաջիկա ամսվա ընթացքում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումն ու սկսել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ: