
Ամիրյան փողոցում հատվել են բակի ծառերը. բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)

econews.am-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 28-ին Ամիրյանի բնակիչներից ահազանգ ստացվեց, որ հատվել են բակի ծառերը։ Ինչպես տեղեկացնում է Նախախորհրդարանը, Կառուցապատող կողմը հրաժարվում է ներկայացնել որևէ թույլտվություն քաղաքապետարանի կամ բնապահպանական վարչության կողմից, իսկ տեղում շարունակվում է շինարարությունը։