Բաժիններ՝

Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամանակացույցով

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը այսօր զեկուցել է, որ աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է և կավարտվի սահմանված ժամանակացույցով:  Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ մեկնարկել է բազմամյա ծաղիկները ջերմոցներ տեղափոխելու և պահպանելու գործընթացը:

Առաջիկա աշնանային ծառատունկի վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են տերևների մաքրման աշխատանքները: Զուգահեռ հսկողություն է իրականացվում կուտակված տերևների այրումը բացառելու ուղղությամբ:
Հանձնարարվել է խստորեն հետևել տնտեսվարողների, մասնավորապես, զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում տերևների մաքրման աշխատանքների կազմակերպմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս