Բաժիններ՝

«Մեր երեխաներին ծեծել ու ջարդել են, տարել գցել են «Նուբարաշեն», մի բան էլ արգելում են հանդիպել»

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ արդեն չորրորդ օրն է՝ Արշակ Արմենի Թորոսյանը եւ Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Սակայն նրանց ծնողները մինչեւ այսօր հնարավորություն չեն ունեցել տեսակցել իրենց զինծառայող որդիներին:

Նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել է, որ ոչ միայն արգելում են տղաներին տեսակցել, այլեւ հրաժարվում են անգամ հագուստ եւ սնունդ փոխանցել նրանց:

«Մեր երեխաներին ծեծել ու ջարդել են, տարել գցել են «Նուբարաշեն», մի բան էլ արգելում են հանդիպել: Ես հիվանդ կին եմ, շարժվել էլ չեմ կարող, մի կերպ հասել եմ «Նուբարաշեն», բայց սկզբից խաբում ասում էին՝ ստեղ չեն, հետո էլ, թե չի կարելի իրենց հետ հանդիպել, ինչո՞ւ, հանցագո՞րծ են սարքել արդեն»,-դժգոհել է  տիկին Աննան՝ պահանջելով անհապաղ տեսակցություն իր որդու հետ:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս