Բաժիններ՝

Յուրի Վարդանյանի որդին թմրանյութը ձեռք է բերել Ագարակից. Նոր մանրամասներ

Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, թմրանյութ օգտագործել է նախկինում, այժմ դադարեցրել է ու այլևս չի ցանկանում հիշել այդ մասին, հրաժարվել է դրանից:

Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:

«Նա կատերգորիկ հրաժարվում է և ասում է, որ չի օգտագործելու որևէ թմրանյութ: Վերջիվերջո մարդը հասունանում է, խելքի է գալիս չէ՞: Կամաց-կամաց հասկանում է, թե ինչ է կարելի անել, ինչ չի կարելի: Եթե ասենք որոշ արտասահմանյան երկրներում մինչև անգամ դեղատներում են վաճառում թմրանյութ օգտագործողների համար, բայց այստեղ չկա, և այստեղ օրենքն այլ բան է ասում, ու այդ մարդը պետք է ենթարկվի մեր օրենքներին», -կայքի  հետ զրույցում փոխանցել է  փաստաբանը:

«Նա ասում է, որ թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար: Թմրամիջոցների մաքսանենգություն չկա և չի էլ կարող լինել», -փոխանցել է  փաստաբանը:

«Մի՞թե այդ մարդկանց համար Սյունիքը պարսիկներին է պատկանում: Ագարակում ձեռք բերածը Պարսկաստանն է՞», -վրդովված էր փաստաբանը:

Նրա խոսքով, Դավիթ Վարդանյանը միայնակ է եղել, թմրանյութը ձեռք է բերել Ագարակից և մեկ օր էլ մնացել է Ագարակի հյուրանոցում, իսկ ոստիկանները նրան հայտնաբերել են դեպի Երևան վերադարձի ճանապարհին: «Ոստիկանները կանգնեցրել են, մեքենան ստուգել են և հայտնաբերել են: Այդքան բանն է եղել», -ասաց Հայրապետյանը՝ հրաժարվելով ասել, թե որքան է կազմել Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերված թմրանյութի չափը:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս