
Ուկրաինացի ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել Ferrari-ով (լուսանկարներ)

Թուրքական «Գազիանտեպսպոր» ֆուտբոլային ակումբում հանդես եկող ուկրաինացի Արտյոմ Միլևսկին վերջերս լուրջ վթարի էր ենթարկվել։ Լինելով արգության և շքեղ մեքենաների սիրահար՝ ֆուտբոլիստը կորցրել էր մեքենայի կառավարումն ու Գազիանտեպ քաղաքի մատույցներում իր Ferrari-ով բախվել ճանապարհի արգելապատնեշին։
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են պատահարի լուսանկարները։ Դրանցից երևում է, որ ֆուտբոլիստը չի տուժել, սակայն նրա սուպերմեքենան լրջորեն վնասվել է և դժվար թե այն հնարավոր լինի վերականգնել։