Նախնական տեղեկություններով՝ զինվորների թունավորման պատճառը սպասքի աղտոտվածությունն է եղել
Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորման նախնական պատճառը NEWS.am-ի տեղեկություններով սպասքի աղտոտվածությունն է եղել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, սակայն պատասխանները դեռ չեն ստացվել:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորման փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասել էր ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: NEWS.am-ի տեղեկություններով այս պահին հիվանդանոցում գտնվող զինծառայող չկա, բոլորը անբուլատոր բուժօգնություն են ստացել եւ նորից զորամասում անցել են ծառայության:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: