Մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ:
Շոթա Օթիաշվիլիի հուղարկավորությունն, ի տարբերություն Խոյի, անցել է առավել փոքր միջավայրում՝ ամենամոտ անձանց ներկայությամբ: Շոթա Օթիաշվիլիին հողին են հանձնել ապրիլի 25-ին:
Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ բնակիչներից 34 373-ը իրենց չեն համարել որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշների անգամ թռուցիկ դիտարկումը կարող է մարդուն տարակուսանքի մեջ գցել, եթե այդ ցուցանիշը համադրի ընտրողների թվի հետ։
Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում «ГАЗ 24 10» մակնիշի՝ 62 SL 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի՝ Սատանի կամրջի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և գլորվել ձորը:
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար Նարեկ Մարտիրոսյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (500.000 ՀՀ դրամ) չափով տուգանքի:
ԱՄՆ-ում 5 տարեկան տղան կրակել է իր 2-ամյա քրոջ վրա՝ հատուկ երեխաների համար թողարկվող «My First Rifle» (իմ առաջին հրացանը) հրացանով։
Այսօր՝ մայիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ГАЗ 24» մակնիշի 06 LU 918 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արղության 4-րդ փակուղու 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 հոգու:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին:
Արմավիր մարզում մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը ընդամենը օրեր առաջ ներկայացրեցինք, սակայն այսօր նշված դատական գործերին գումարվեց ևս մեկը:
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի «Սատանի կամրջի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վերջին 5 տարվա ընթացքում պայթել են բավականին մեծ քանակությամբ փուչիկներ, սակայն կառավարությանը թվում է, թե այս մասին բոլորը մոռացել են։
16 տարին չլրացածների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան «Առավոտ» և «Հայկական ժամանակ» թերթերի դեմ:
Արսեն Փիլոյանը կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Արմինե Ներսիսյանի նկատմամբ, առևանգել է վերջինիս ու տարել Գյումրի քաղաք, որտեղ Ա.Փիլոյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Հեծանվով աշխատանքի գնա՞մ, չեմ մտածել… Գիտեք, հեծանվով աշխատանքի գնացող պաշտոնյային մեր հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի: Թեև վերջերս մարզումների համար բերված հեծանիվներից մեկը մեր հեծանվահրապարակում ինքս եմ փորձարկել:
Մայիսի 1-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շինարարաների փողոցի թիվ 4 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ` 1991 թ. ծնված Վ. Անանյանը:
Կառլեն Սարգսյանին դուր չէր եկել, թե ինչպես են նայել իր համակրած աղջկան: Նա, ըստ մեղադրանքի, 2012թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, իր համակրած աղջկան՝ աշակերտուհի Լաուրա Սահակյանին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի 31/18 շենքի ետնամասում վիճաբանել է Կարեն Հակոբյանի, նրա ընկերներ Գարեգին Ղարիբյանի և Ալեքսեյ Օհանջանյանի հետ:
ՀՀ արդարադատության խորհուրդը 2013 թվականի ապրիլի 12-ին կարճել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
«Գյումրին կրիմինալ քաղաք չէ, կարող է Գյումրիում լինեն կրիմինալներ, որոնց դեմ պետք է պայքարել եւ պատժել` ըստ հանցագործության, չի կարող մեկ, երկու, երեք կլանների համար ամբողջ քաղաքը համարել կրիմինալ, դրա հետ ես համամիտ չեմ»
48-ամյա Ա.Թորոսյանը վարում է «Գազել» մակնիշի երթուղային տաքսի, որն էլ, և ըստ առաջադրված մեղադրանքի, ծառայեցրել է նաև իր փաստացի կնոջ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Գյումրիում հնչած կրակոցների օրը՝ ապրիլի 23-ին, այդ գործի վկաներից մեկի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանին Գյումրու ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ:
Երեկ՝ ապրիլի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Աբովյան փողոցից ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ВАЗ 21 21 մակնիշի 97 MM 999, 51 VP 500, 34 VU 126, 87 PU 888 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:
«Լրագրողին չէին ծեծել, այլ ձեռքից վերցրել էին տեսախցիկը, մաքրել և հետ էին վերադարձրել: Կա հարուցված քրեական գործ: Ոստիկան է ներկա գտնվել այդտեղ, և այստեղ սկզբունք է արդեն գործում»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:
Այսօր Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով Գյումրու երկու «կլաններին» ավելի վաղ պատժելու մասին, հայտարարել է, որ ինքը կողմնակից է բժշկելու, պատժելը երբ ասես կա:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2012թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, նրանցից 4-ը`աղջիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ապրիլ ամսին տեղի ունեցան ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ժուռնալիստիկայի, կենսաբանության, հայ բանասիրության, ֆիզիկայի, միջազգային հարաբերությունների ու ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունները: Վերոնշյալ բոլոր ֆակուլտետներում վերընտրվել են գործող դեկանները.
Ըստ հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2012թ. արձանագրվել է 42 արտադրական դժբախտ պատահար:
Հայաստանում այս տարվա մարտի վերջի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 71 227, որոնցից 8284-ը (11.3%) այս պահին զբաղված են։