Աբովյան փողոցից՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածք. «նիվաների» ավտոռալլի ավարտը (լուսանկարներ)
Երեկ՝ ապրիլի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Աբովյան փողոցից ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ВАЗ 21 21 մակնիշի 97 MM 999, 51 VP 500, 34 VU 126, 87 PU 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել է վարչական ակտ՝ երթևեկության կանոնների խախտման համար, որոնց վարորդները Աբովյան փողոցում գիշերային չղջիկների բարձր երաժշտության տակ ավտոռալլի էին սարքել Աբովյան փողոցում, իսկ ВАЗ 21 21 մակնիշի 87 PU 888-ի վարորդն էլ ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: