
Ոստիկանները բռնեցին աղջիկ փախցնողին

Արսեն Փիլոյանը կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Արմինե Ներսիսյանի նկատմամբ, առևանգել է վերջինիս ու տարել Գյումրի քաղաք, որտեղ Ա.Փիլոյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնության գալով իր ընկեր ոմն Ալիկի և քննությամբ չպարզված անհայտ անձի հետ, 2012թ. դեկտեմբերի 15-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի վրա գտնվող «Տիտան» խանութի մոտ Արմինե Ներսիսյանին խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, նստեցրել է «Օփել» մակնիշի ավտոմեքենան ու առևանգել:
Դատված, սակայն դատվածությունը մարված Արսեն Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը մակագրվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Նելլի Բաղդասարյանին: