Բաժիններ՝

Դանակով հարվածել է՝ իր համակրած աղջկան նայելու համար

Կառլեն Սարգսյանին դուր չէր եկել, թե ինչպես են նայել իր համակրած աղջկան: Նա, ըստ մեղադրանքի, 2012թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, իր համակրած աղջկան՝ աշակերտուհի Լաուրա Սահակյանին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի 31/18 շենքի ետնամասում վիճաբանել է Կարեն Հակոբյանի, նրա ընկերներ Գարեգին Ղարիբյանի և Ալեքսեյ Օհանջանյանի հետ: Վեճի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Գարեգին Ղարիբյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով և հեմոպերիտոնեումով։

23-ամյա Կառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը երեկ մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մխիթար Պապոյանին:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս