ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:
Հունիսի 13-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գեներալ Բաբայան փողոցի թիվ 36 շենքի 38-րդ բնակարանի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հայցային վաղեմության հիմքով:
Հունիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Չուխաջյան 34 շենքի թիվ 13 բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 1935 թ. ծնված Համբարձում Մ.-ն:
Հունիսի 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-18-ը հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հոլովակում ներկայացված է, թե երիտասարդ աղջիկը ինչպես է սոցիալական ցանցում սիրաբանում ինչ-որ մի տղամարդու հետ։ Վերջինս նշում է, որ աղջկա համար մոդելային գործակալ է գտել…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով ճանապարհին մահացել էր:
«ՀայՌուսգազարդ»-ը խնդրում է բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացին և պարտադիր ներկա լինել հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ հետագա տարաձայնություններից խուսափելու համար:
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և Երևան-Բաթումի-Երևան երթուղում հունիսի 15-ից գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասի, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների, Գ.Հասրաթյան 25/2, 25/4 շենքերի ջրամատակարարումը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի առողջական խնդիրների պատճառով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
«Թող ինձնից չնեղանա Այկիդո «Այկիկայ ֆեդերացիա»-ն, բայց այս որոշումը ես համարում եմ հանրային ունեցվածքի վատնում»:
Օրինագիծը ենթադրում է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն այսուհետ օժտվում է նախարարի լիազորություններով:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:
Արմավիրի հրշեջ-փրկարարները ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել գողության մի գործ, ըստ որի տնվորը վարձակալած բնակարանը տանտիրոջ պահանջով լքելուց առաջ գողացել է կենցաղային իրերը:
Ուսումնասիրությունն իրականացվել է թատրոնի աշխատակցի դիմում-բողոքի հիման վրա:
Լրատվության միջոցների այդ հրապարակումները հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում և առայժմ ուսումնասիրվում են:
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքի մոտակայքում 120 կմ ժամ արագությամբ սլացող «Լադա 21-06» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկվել երկու հոգու` ամուսինների, ովքեր բարեբախտաբար ողջ են մնացել:
Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները անցկացրել են հերթական միջոցառումը ուղևորափոխադրամիջոցների խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ՝ ՀՀպետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանիկողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամականմիջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերումշրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու,ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներհափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Աղավնատուն գյուղի բնակիչ 57-ամյա Վլադ Այվազյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 12 ՍՕ 222 և Ամբերդ գյուղի բնակիչ 53-ամյա Մարտիկ Խուդոյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 29 LL 364 համարանիշի ավտոմեքենաները:
168.am-ի տեղեկություններով՝ Մոսկվայում սպանված հայազգի գործարար, ԲԱՄՕ ընկերության համասեփականատեր Հովիկ Մուրադյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում: Վաղը նրա դին կտեղափոխվի Հայաստան:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. դուրս են գրվել և տեղափոխվել են տուն:
Այսօր` հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:18-ին 1-03 շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով ցավոք ճանապարհին մահացել է:
«Օֆյալն- բաժակը» հորինվել է, որպեսզի մարդիկ սրճարաններում և բարերում ավելի շատ ժամանակ տրամադրեն միմյանց հետ հաղորդակցմանը, և ոչ թե նոր հաղորդագրությունների ստուգմանը կամ սմարթֆոնի միջոցով ընկերների հետ նամակագրությանը:
Հունիսի 12-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 2 թաղամասի չբնակեցված հատվածում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կարծես թե առաջին դեպքն էր, որ անակնկալի եկած քաղաքապետը հայտարարեց նիստի չկայանալու մասին:
Հունիսի 12-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 23 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: