
Աշակերտների ծեծից ուսուցիչը 2 լիտր արյուն է կորցրել, ո՞վ է պատասխանը տալու

Վարդենիկի ավագ դպրոցի տնօրեն Կամո Բադալյանը 12-րդ դասարանի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի ծնողներից 2 միլիոն դրամը վերցրել է որպես փոխհատուցում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում իր եղբոր` նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի առողջությանը հասցված վնասի համար։
Այս մասին NEWS.am-ին ասել է դպրոցի տնօրեն Կամո Բադալյանը:
«Ֆիզկուլտուրայի ուսուցչին դասի ժամին իր ծառայողական պարտքը կատարելիս այնքան են ծեծել, որ 2 լիտր արյուն է կորցրել, 27 բեկորային կոտրվածք է ստացել, գանգուղեղի ցնցում, քթի բացվածքով հիվանդանոց եմ հասցրել ու իրենք պիտի վճարեին իրենց հասցրած վնասի համար»,- ասել է Կամո Բադալյանը` ավելացնելով, որ իր եղբայրը երկարատև բուժում է ստացել հիվանդանոցում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: