
Պայթյուն` Կոտայքի մարզում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Կաքավաձոր գյուղում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել և Հրազդանի քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1963 թ. ծնված Գ. Մ.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն