Մահվանից վայրկյաններ առաջ. 20 լուսանկարներ, որոնք ձեզ անտարբեր չեն կարող թողնել
Viralnova.com-ը հրապարակել է 20 լուսանկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել դիտողին։ Դրանցից որոշներում պատկերված են պատմական պահեր, մյուսներում՝ ազդեցիկ տեսարաններ մարդկային կյանքից։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան 86-ամյա Կոնստանտին Պրոնինը 2011 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Գորկու այգում սպասում է իր ընկերներին։ Հաղթանակի օրը նա ամեն տարի գալիս է այստեղ։ Այս անգամ նա մենակ էր մնացել։
Հարյուրավոր գալակտիկաներ
Մայրամուտը՝ Մարսի վրա (լուսանկարն արվել է 2005 թվականին)
Սակրավորը քայլում է դեպի ականապատված մեքենան՝ այն վնասազերծելու համար (Հյուսիսային Իռլանդիա)
Նիլ Արմսթրոնգը՝ լուսնային զբոսանքից հետո
Ռեգինա Ուոլթերսը՝ սպանվելուց վայրկյաններ առաջ
Բեռնատարի վարորդ Ռոբերտ Բեն Ռոդեսը սերիական մարդասպան էր, որը սիրում էր զոհերին սպանելուց առաջ տանջել մեքենայի մեջ։ Նրա զոհերից մեկը 14-ամյա Ռեգինա Ուոլթերսն էր՝ Տեխասից։ Աղջկա դին հայտնաբերվել էր Իլլինոյսում, մի լքված ամբարում։ Նրա սպանությունը չէր կապվում Ռոդեսի անվան հետ, մինչև այն պահը, երբ ոստիկանները Ռոդեսի բնակարանում հայտնաբերեցին այս լուսանկարը։ Մարդասպանը աղջկան սպանելուց վայրկյաններ առաջ լուսանկարել էր նրան։
Անտեսվածության երջանկությունը. Անօթևանը քնած է խորտկարանի առջև (Միլուոկի, ԱՄՆ)
Նացիստական շքերթ Նյուրնբերգում (1937թ.)
Այս լուսանկարն արել է տիեզերագնաց Մայքլ Քոլլինզը։ Նա Բազ Օլդրինի և Նիլ Արմսթրոնգի հետ մասնակցում էր դեպի Լուսին ուղևորությանը։ Լուսանկարն արվել է այն պահին, երբ Օլդրինն ու Արմսթրոնգը վայրէջք են կատարում Լուսնի վրա։ Փաստորեն, լուսանկարելու պահին Քոլլինզը եղել է միակ մարդը աշխարհում` այս կադրից դուրս։
Լիտվացի տղամարդը շոկի մեջ է՝ 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելուց հետո
Թուրք պաշտոնյան զվարճանում է՝ քաղցած հայ երեխաներին հացի կտոր ցույց տալով (1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ)
Ֆիլիպինցի ոստիկանը իր ընտանիքի այս լուսանկարն արել է սպանվելուց մի քանի վայրկյան առաջ
Հողմակայանի վրա աշխատող երկու ինժեներները զոհվեցին բռնկված հրդեհի պատճառով։ Սա վերջին լուսանկարն է, որտեղ նրանք կենդանի են (հոկտեմբերի 29, 2013թ., Հոլանդիա)։
Հոգևորականը չինական կայարանում աղոթում է գնացքին սպասող հանկարծամահ եղած ուղևորի համար։
Ավերիչ ցունամիից հետո. 2011թ., Ճապոնիա
Նարնջագույն ավազաթմբեր Նամիբիայում
Վիննիցայի վերջին հրեան
Նացիստական ՍՍ-ի սպան պատրաստվում է գնդակահարել հրեա տղամարդուն՝ եղբայրական գերեզմանի մոտ (Վիննիցա, Ուկրաինա, 1941թ.)։ Վիննիցայի և շրջակայքի բոլոր 28 հազար հրեաները սպանվեցին։
Տղամարդը փորձում է ինքնասպան լինել Golden Gate Bridge կամրջի վրայի բարձր լարման հոսանքագծով
Անհարթ ամպեր