
33-ամյա տղամարդու ողբերգական մահը Արարատ քաղաքում. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Սամվելյանը, վարելով Վազ 2106 մակնիշի 35 ՕT 603 համարանիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:
Քիչ առաջ Արարատի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնեցին, որ Կ. Սամվելյանը գիտակցության չգալով՝ մահացավ:
Մանրամասները այստեղ`