Բաժիններ՝

Բողոքի մեծ ցույց` ԱԺ-ի դիմաց

«Որոշողը մենք ենք» նախաձեռնության մասնակիցները դեկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ից հավաքվել են ԱԺ-ի մոտ, որտեղ ժամը 12։00-ին մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաեւ աղմկահարույց համաձայնագիրը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ, համաձայն որի, ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը կհանձնի «Գազպրոմին»։

ԱԺ-ի մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, որոնք իրենց ձեռքին ունեն համաձայնագրի այն հատվածները, որոնք նախաձեռնության անդամները հատկապես վտանգավոր են համարում ՀՀ-ի համար։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«100 տոկոսանոց սեփականատեր «Գազպրոմը» կարող է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները եւ իր այլ սեփականությունը հանձնել այնպիսի երրորդ կողմերի, որոնք կարող են ուղղակիորեն վտանգել ՀՀ ֆիզիկական անվտանգությունը։

«Հառուսգազարդի» կողմից տնօրինվող տեղեկութունները չեն կարող համարվել պետական գաղտնիք եւ կարող են տրամադրվել ցանկացած երրորդ կողմի։

ՌԴ տարածքից ՀՀ առաքվող բնական գազը ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս, այսինքն կախյալ է Արցախի գազամատակարարման հարցը, ինչը Արցախին կարող է կանգնեցնել էներգետիկ ճգնաժամի առջեւ։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031