
Կասեցվել է Անիի նախկին ոստիկանապետին ծեծի ենթարկելու գործը

Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ հայտնի չէ անձը, որ գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, գործի վարույթը կասեցվել է նոյեմբերի 22-ին:
Հուլիսի 19-ին Ս.Սարգսյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաև բացատրություն տվել` իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը:
Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է: Հիշյալ գործով հուլիսի 16-ի դատական նիստից հետո, որին ներկայացել էր վկա Վարդան Ղուկասյանը, Ս.Սարգսյանը դատարանի միջանցքում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, բռնության էր ենթարկվել:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: