Բնականաբար, սիրում ենք այն ամենը, ինչ անում ենք, կարծես դառնում է մեր երեխան: Դու նրան պետք է անընդհատ պահես, մեծացնես, փայփայես, ճիշտ գծերի վրա դնես: «Աձիկի» կերպարն ինձ համար ամենասիրելի կերպարներից է: Նրան շատ բարդ է խաղալը, և ես դրանից հաճույք եմ ստանում:
Չնայած արգելված է փշատերև ծառերի հատումը, բայց բնապահպանության նախարարությունը թույլտվություններ է տալիս, որոնք չես հասկանում՝ ո՞նց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին Երեւանի թիվ 25 մանկապարտեզից տեղի ունեցած գողության փաստով:
Ես այդքան էլ ավանդական չեմ մոտենում Նոր տարվան, ինչպես հայ տիկնանց մեծամասնությունը: Պարզապես փորձելու եմ հետաքրքիր ուտեստներ պատրաստել, որոնք ավանդական չեն:
Սփյուռքում տարված զգալի աշխատանքների և վերջին ժամանակներս սիրիահայերի օգնության գործում մեծագույն աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ճանաչվել է «Տարվա լավագույն նախարար»։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 63 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Իմ ստացած ժառանգությունն էր շատ լավը»,- ասում է Ռ. Բաղդասարյանը։
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը ուժեղացված ծառայության անցան Երևանում:
Երեկ ժամը 05:00-ի սահմաններում Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանը, իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել «XXX» կարաոկե ակումբում:
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի:
Եվրոմիության ծրագրերի աջակցման գրասենյակի ծրագրավողոի տանից գողացել են 400 ԱՄՆ դոլար, 15 000 ՌԴ ռուբլի, և ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 2500 դոլար
«Արմենիա» բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունքից 168.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված անձինք թունավորվել էին շմոլ գազից:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին «Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնում տեղի ունեցած գողության փաստով:
Չինաստանի իշխանություններն օրենք են ընդունել, որը երիտասարդ չինացիներին պարտավորեցնում է հաճախ այցելել իրենց տարեց հարազատներին։
Միայն դեկտեմբեր ամսի 5-ին, 6-ին, 11-ին և 14-ին ՀՀ բոլոր առևտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36950 կտրոն
Վահագն և Սոնա Ամերիկյանները, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից։
Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը:
Ժամը 18:20-ի սահմաններում, Ադոնց և Գրիբոյեդով փողոցների հատման մասում՝ «ԿԱՆԱԶ» գործարանի դիմաց, «ԶԻԼ» մակնիշի 689 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Mercedes» մակնիշի 98 MM 999 համարանիշի ավտոմեքենային:
Ջո Դի Գանգինի` Հայաստանում կատարած հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ տոնավաճառներում և ոչ ֆիրմային խանութներում վաճառվող մանկական խաղալիքների 70 տոկոսը վտանգավոր է երեխաների առողջության համար:
Վարորդը փախուստի չի դիմել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է մանկավարժների, դասախոսների, գիտաշխատողների, աշակերտների և ուսանողների Ամանորը:
Եթե ինձ նստացնեն, լավ բան չի լինի…մենք իրար հետ ենք ծառայել, շատ բան գիտեմ էդ տարիների ու քու մասին, էն ժամանակ մոտիկ ենք եղել, սաղին ծեծում ու հայհոյում էիր, ինձ՝ ոչ, ասում էիր՝ Հովհաննես, թող սաղ քու նման էղնեին…»
«Տոներին ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի մնալու առանց պատժի, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կազմվելու է համապատասխան արձանագրություն և ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
Այսօր 2012 թվականի վերջին աշխատանքային օրն է: Դա նշանակում է, որ եթե վարորդները չկարողանան բանկերից ձեռք բերել տեխզննման կտրոնները, դա չեն կարող անել մինչև հաջորդ տարվա աշխատանքային առաջին օրը` հունվարի 7-ը: Իսկ Երևանի որևէ բանկում այևս հնարավոր չէ գտնել տեխզննման այդ չարաբաստիկ կտրոնները:
Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 28-ին, ժամը 10։28-ին տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին ժամը 22։15-ին բոտուլիզմի թունավորումով Սյունիք մարզի Կապան քաղաքի կենտրոնական հիվանդանոց էհոսպիտալացվել Երևանի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Մարկոսյանը։
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արտակ Զեյնալյանը, գանգատում բարձրացվել է խոսքի ազատության իրավունքը երաշխավորող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման հարցը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի, ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մտել է դատարան: