Այս անգամ էլ Ամանորը կդիմավորեն մոմի լույսի տակ
Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գյուղերում այս անգամ էլ Ամանորը կնշեն առանց էլեկտրական հոսանքի։ Լեռնահովիտ համայնքի վերոնշյալ երկու եւ Շրվական գյուղերի էլեկտրաֆիկացմանն անդրադարձել ենք ավելի վաղ՝ մեր հոդվածներում, ինչից հետո կառավարությունում սկսել են ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։
Նշված գյուղերից միայն Շրվականում կա էլեկտրական հոսանք, որն ապահովվում է գյուղի մոտակայքում գործող մինի ՀԷԿ-ի շնորհիվ։
Սկզբից կառավարությունում պատասխանատուները մտածում էին ժամանակավոր էլեկտրական հոսանքով ապահովել մնացած գյուղերին հենց այդ ՀԷԿ-ի /որը պատկանում է համայնքի ղեկավարին/ միջոցով, ինչպես ավելի վաղ էր ու կարճ ժամանակահատված, սակայն դա ինչ-ինչ պատճառներով չարվեց, ինչի հետեւանքով այսօր այդ գյուղերում էլեկտրական հոսանք չկա։
Հիմա կառավարությունում հարցին որոշել են այլ լուծում տալ. ծրագրվում է այդ գյուղերը եւս միացնել ընդհանուր գծին։ «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը Karabakh-open.info-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով սկսված են շրջանի Բերդիկ գյուղից /ընդհանուր գծին միացված վերջին գյուղն այս հատվածում/ դեպի Լեռնահովիտ համայնքի գյուղեր օդային գծի եւ գյուղերի ներքին ցանցի անցկացման աշխատանքները։
Մանրամասները այստեղ`