«Բոլորս պետք է համբերատար սպասենք` կան տուժողներ, կան վկաներ, որ համապատասխան իրավապահ մարմինները քննությունը կատարեն: Եվ պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի»
Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:
Երևան կայարանում գնացքը ճանապարհեցին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀԿԵ ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Այսօր՝ ժամը 09.49-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ:
Հունիսի 10-ին, ժամը 00.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեխաներից մեկին վիրահատում են այս պահին, մյուսն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական և սպասարկող անձնակազմի` նույն հաստիքով ձևակերպված մի շարք աշխատողների աշխատավարձեր տարբեր չափով են հաշվարկվում:
Բախվել են Գյումրիի բնակիչներ, 73-ամյա Գրիշա Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 08 ՕՍ 443 և 64-ամյա Խաչատուր Ասլանյանի վարած Mercedes մակնիշի 17 ՕՍ 471 համարանիշի ավտոմեքենաները։
Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար:
Վարդան Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսիմ Հակոբյանի հետ նման հարց չի քննարկվել, սակայն չհերքեց, որ գործընկերների հետ հանդիպում եղել է:
Հունիսի 9-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի թիվ 20 տանն օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Իմանալով, որ ազգականը պոռնկությամբ է զբաղվում` որոշել է այն ծառայեցնել իր շահին և հնագույն արհեստն իր համար վերածել բիզնեսի:
Հունիսի 28-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու բարեգործական համերգ` Գյումրիում գտնվող Լորդ Բայրոնի անվան դպրոցին օգնելու նպատակով:
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Ազատամարտիկների 1/11 հասցեի դիմաց բախվել են Toyota Prado մակնիշի 37 RR 373 և 005 DD 01 համարանիշի ավտոմեքենաները:
Հունիսի 9-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները:
«Երեխային որ բերում ա տեսնում ա` էն մյուսը կարում ա կարուսել նստացնի, ինքը հնարավորություն չունի, վատ ա զգում իրան, ասում ա` ավելի լավ ա չտանեմ երեխայիս»:
Գլխի շրջանում վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանն ապաքինվում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հրաչյա Սարգսյանը:
27-ամյա Քրիստինե Գալստյան իր ընկերուհուց Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Կարապետյանից նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով, 2013թ-ի մայիսի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս` անչափահաս, 9-ամյա դստերը:
Ամուսնացած, երեք երեխաների հայրը «Օդնոկլասնիկի»-ով ներկայացել է որպես ԱՄՆ մեծահարուստ քաղաքացի և «հարսնացուից» հափշտակել 3.3 միլիոն դրամ
Հունիսի 8-ից ուժի մեջ մտան «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից մայիսի 2-ին ընդունված լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին:
Սրապյանները այն սակավաթիվ սիրիահայերից են, որ որոշել էին հաստատվել ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, քանի որ հեռավոր բարեկամներ ունեն Գյումրիում:
Այսօր վաղ առավոտյան մի խումբ` մոտ 40-50 ջավախքցի բողոքի ակցիա են անցկացրել հայ-վրացական սահմանի մոտ:
Նվեր Ա.-ն Մասիս քաղաքում ներկայանալով Մասիսի ավտոդպրոցի աշխատակից, չարաշահելով քաղաքացու վստահությունը, նրա որդուն վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար խաբեությամբ իրենից վերցրել է 128.000 դրամ:
Հունիսի 11-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը:
Հունիսի 8-ին, ժամը 19.35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 18.20-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ստեփանավան քաղաքի ցանքատարածությունները և տնամերձ այգիները:
Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Bentey» մակնիշի՝ D 50 ՍՍ 555 համարանիշի ավտոմեքենան:
ՀՀ Ոստիկանապետի հրամանով՝ Անդրանիկ Ազիբեկյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Իջևանի բաժնի պետ
Federico Diaz ծածկանունով օգտատերը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ, ըստ Криминальная Россия կայքի կայքի, պատկերված է «օրենքով գող» Թենգիզ Օմարովիչ Գիգրբերիայի (Թենգո Փոթինսկի) բանտախուցը։
168.am-ն այսօր եղավ առանձնատան տարածքում: Տան տարածքում գտնվող մարդիկ թույլ չտվեցին ներս մտնել, սակայն որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, թույլ տվեցին տեսանկարահանել կառուցվող առանձնատունը: