Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Սամվել Մխիթարյանին և Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երևան քաղաքում գտնվող X հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Նազրանում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզատ Աուշևը, ով հետախուզվում էր զինված կողոպուտ կատարելու մեղադրանքով։
Հայաստանցիները կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանություններին են հավատում, ոչ իրենք իրենց ուժերին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ Հայաստանի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Եգիպտոս այցելություններից:
Երևանի ավագանու որոշման համաձայն՝ կայանումը ժամը 00:00-ից մինչև 08:00 անվճար է, սակայն «Փարկինգ սիթի սերվիս»-ը ցանկանում է տուրքերը գանձել ժամը 08։00-ից սկսած
Արմավիրի մարզի սահմանամերձ Ջրառատ գյուղը դատարկվում է: Ջրառատցի Սուրեն Քոչարյանն ասում է արագիլները գյուղում մարդկանցից շատ են: Բոլորն էլ մեկնում են արտերկիր աշխատանք փնտրելու, գյուղում ոչ մի բան չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելու էլ իմաստ չկա:
Սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 մլրդ. դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 մլրդ. դրամ:
Էրզրումում բռնաբարության փորձ կատարողը ձերբակալվել է Ռուսաստանում Ռուսաստանը արտահանձնել է հայրենիքում բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացուն:
Շտապ օգնությունը հասնելով նշված վայր էլեկտրագնացքի տակ հայտնաբերել է տղամարդու դի և այդ մասին ահազանգել Ոստիկանության Շենգավիթի բաժին: Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Ցոլակ Պողոսյանի գլխավորությամբ, տեղում աշխատանքներ են կատարում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահացածի և էլեկտրագնացքի վարորդի ինքնությունը:
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել:
Ա.Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հարցին, թե ի՞նչն է հանգեցրել նման դեպքի, Էմիլ Բուղադյանը պատասխանել է. «Հանգեցրել է այն, որ [դեպքին նախորդած խնջույքի ժամանակ] Ավետիքին շատ են գովել, նա [Սուրիկ Խաչատրյանը] դա չի կարողացել տանի։ Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են պոլկի մոտ։
Քրեական գործ է հարուցվել փաստաբան Լեւոն Գյուլումյանի կողմից վկային ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ։
Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար, ՀԱԿ անդամ Գագիկ Վահրադյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:
Գյուղում որևէ մեկը չի հավատում ինքնասպանության վարկածին, ավելին՝ գյուղի բոլոր բնակիչները պատրաստակամ են ոտքի կանգնելու, վերջ տալու բանակում անօրինականություններին.
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածում, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել մյուս որդուն՝ Արտակ Բուդաղյանին մինչ օրս տուժող չճանաչելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հնարավորության մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ:
Հուլիսի 8-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սրունքի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Անհաղթ փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ա-ն, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կայքը:
Վահե Հակոբյանի նշանակումից հետո թափուր կմնա ԱԺ-ի թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի մանդատը, որը 2004թ. ի վեր զբաղեցրել է Հակոբյանը:
Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Տարոնիկ գյուղի բնակիչ 29-ամյա Արմինե Մուրադյանի վարած Ford մակնիշի 34 TL 773 համարանիշի և Արմավիրի մարզի Արարատ գյուղի բնակիչ 33-ամյա Արմեն Կարապետյանի վարած ГАЗ 24 մակնիշի 12 ՍՏ 214 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը:
Հարցին, թե, ի վերջո, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կպատժվի, նա պատասխանել է. «Նա արդեն պատժվել է»: Միաժամանակ նա նշել է, որ նա վաղ թե ուշ նա կանգնելու է «հայոց ահեղ դատաստանի առաջ»:
Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները ամենակոռումպացվածը համարում են դատական համակարգը. հարցվածների 69%-ն այդ կարծիքին է եղել։
Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրում էր գործով երեք ամբաստանյալներին դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության ենթարկել:
Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է մի աղետալի վիճակ. պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում հուղարկավորել են Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակչուհի, Ռուսաստանի դաշնության քաղաքացիություն ստացած 35-ամյա Մարինե Ղուլիջանյանին:
Հուլիսի 3-ին Իջևանի տուրիստական բազայի մոտ, բարձրադիր վայրում հայտնաբերվել էր Իջևան քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Տիգրան Բլբուլյանի դին: Վերջինիս կնոջ՝ Սուսաննա Չիբուխչյանի ասելով իր ամուսինը վարքով տարօրինակ չէր, բարձրագույն կրթություն ուներ, ավարտել էր Պոլիտեխնիկ ինստիտուտը: Կնոջ ասելով՝ նա շինարարության աշխղեկ էր, շատ էր մտահոգված, որ ինքը երկար ժամանակ աշխատանք չուներ:
Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում են նույնիսկ մինչև 35 տարեկան մոտ 100 մարդ:
«Գյուղում խնդիրները շատ են, բայց անլուծելին կամ ամենից շատ անհանգստացնող հարցը գյուղացիների համար եղել և մնում է ոռոգման ջուրը: Բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել, բացի ոռոգման ջրից»- ասում են գյուղացիները: