Ոստիկանության Արարատի բաժնում ավարտվել է թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 27-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
Մահացածը Աբովյան քաղաքի Դարինի փողոցի 4-րդ շենքի բնակիչ 43-ամյա Դավիթ Գալստյանն էր, ով, ըստ տեղեկությունների, ամուսնացած էր, խնամքին ուներ երեխա և վարձակալական հիմունքներով բնակվում էր Տիգրան Մեծի պողոտայում:
Փաստորեն՝ ԵՊՀ-ն (կամ դրա ղեկավարությունը) զորք ունի, որը պետք է հարկ եղած դեպքում պաշտպանի Մայր բուհը դասադուլավորներից և այլ վտանգավոր տարրերից։ Փաստորեն, Ոստիկանության ուժերը բավարար չեն, ԵՊՀ ղեկավարությունը չի վստահում սեփական երկրի իրավապահ ուժերին և իրեն ԱՊԱՀՈՎ չի զգում։
2013թ. հունվար-փետրվար ամիսներին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկու զինվոր է մահացել, ևս չորսը վիրավորվել:
Հարգելի՛ պարոն նախագահ: Իմ թոռնիկի անունը Սերժ չէ, այլ Մերի։ Նա էլ փոքր է. Ձեր Սերժի տարիքին, բայց ես, ի տարբերություն Ձեզ, հնարավորություն չունեմ մոտիկից տեսնելու նրա աչքերը։
Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատավարությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշում, որով նախատեսվում է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի մարտի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մարտի 1-ը:
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Սիսիանի բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Նախորդ տարվա վերջին ԱԺ-ում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, երբ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել էր լրագրող Մհեր Արշակյանին, նրանք այսօր կրկին հանդիպել են խորհրդարանի միջանցքում։
Ավելի քան 15 միլիոն դրամի հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի բնակիչ Արման Մանուկյանը:
Փետրվարի 27-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 30 շենքի 36 բնակարանի վատառողջ քաղաքացին ընկել է անկողնուց. նրան անկողին տողոփոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներով գումար հատկացնելու հերթական որոշումը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մարտի 5-ին տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:
Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:
Արաբկիրի Ոստիկանությունից ահազանգել են փրկարար ծառայություն, և հատուկ փրկարարական ջոկատը մեկնել է նշված հասցե և ճանապարհին ականատես է եղել, որ 30-ից 35 տարեկան մի կին փորձում է իրեն կամրջից ցած նետել:
«Կարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում այս անգամ հյուրընկալվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Վերջինս գնահատել է 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը և ներկայացրել մանրամասներ իրենց կենտրոնի կողմից կատարված դիտարկումներից: Գալա TV
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աբովյան փողոցում թիվ 41 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի՝ 3587 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 56-ամյա Աշոտ Մնացականյանը Աբովյան 36 շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Ավետիք Գրիգորյանին պատկանող «Nissan» մակնիշի՝ 99 OP 299 և 35-ամյա Աննա Մաղսուդյանին պատկանող «Suzuki» մակնիշի՝ 22 LL 915 համարանիշի ավտոմեքենաներին:
Ս.թ. նոյեմբերին Դիլիջանում շահագործման կհանձնվի 50-52 սոցիալական բնակարան, այսօր ասել է ծրագրի իրագործող Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը՝ Վահան Թեքեյանի անվան դպրոցի ուսուցիչներին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից 40.000-ական դրամ բաժանելու կապակցությամբ՝ պատճառաբանելով, որ նման դեպք չի հայտնաբերվել։
2012թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 14:53-ից մինչև 14:55-ը ժամանակահատվածում, Երևանի Զ. Սարկավագի թիվ 117 շենքի 1-ին հարկում գտնվող «Լույս» խանութի թիվ 3 պահեստարանի դուռը հարմարեցված բանալու միջոցով բացվել և այնտեղից կատարվել է գողություն:
ՀՀ տարածքում փետրվարի 27-ին, 28-ի գիշերը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, մարտի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Երկրաշարժի դեպքում Երևանին վտանգներ են սպառնում: Ռիսկն ավելի է բարձրանում քաղաքում շենքերի խիտ կառուցման արդյունքում: