Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է մեղայականով ներկայացել Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Վարդան Մուսինյանը:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե հաշվի առնելով, որ այս տարի Երևանը հռչակվել էր որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, Երևանում քանի՞ նոր գրախանութ է բացվել մեկ տարվա ընթացքում:
Այս լուսանկարն արվել է Մերգելյան ինստիտուտին հարակից շուկայում: Սիգ ձուկն այսօր վաճառվում էր նաև ինստիտուտին հարակից խանութներում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հ. 293-Ն հրամանով՝ հաստատվել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար դեռևս ոչ մի դիմում չի ստացվել:
Երևան-Ստամբուլ մեկնող ավտոբուսի վթարից տուժածներից Գյումրիի հիվանդանոցում մնացել են 8-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Մինչ օրս չեն ստացվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզի երեխաների մի մասը:
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները։ Սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անսպասելիորեն ավարտել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտովթար է տեղի ունեցել:
«Խնդիրներ շատ կան, ես միայն երկու ձեռքով կողմ կլինեի, որ պետությունը վերահսկողությունն իսկապես կատարեր»:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 10-ին և հենց սահմանակետում ձերբակալվել որպես հետախուզվող։
Ներկայումս օրենքը տարածվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:
Նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է պատգամավորներից ինչ-որ մեկին:
Արմավիր քաղաքի Կոմիտասի 24 հասցեի բնակիչ 49-ամյա Նորայր Եղիազարյանը, վարելով «ՎԱԶ 21 15» մակնիշի 30 ԴԴ 500 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Տաթև ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով կողաշրջվել:
Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Մենք համոզված ենք, որ նման տեսարանների կարող ենք ականատես լինել նաև Հայաստանի այլ վայրերում, որտեղ գետերի վրա արդեն իսկ կառուցված են փոքր ՀԷԿ-եր և շահագործվում են այս ձևով:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ Պետրեուսը պաշտոնաթող է եղել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ներկայումս ուսումնասիրում է ԿՀՎ արդեն նախկին պետ Պետրեուսի և նրա սիրուհու՝ Փոլա Բրոդուելի կապերը։
Եթե կառավարությունը քրդերեն է մտցնում այն դպրոցներում, որտեղ քրդեր չկան, ուրեմն մենք ստիպված կլինենք պահանջել, որ հայկական բոլոր դպրոցներում դասավանդվի եզդիերեն՝ անկախ այն բանից՝ այնտեղ եզդիներ կա՞ն, թե՞ ոչ:
«Ուղղակի շատ մեծ աղմուկ բարձրացավ: Թունավորված երեխաներին միացան նաև այն երեխաները, ում ծնողներին զանգել և ասել էինք՝ եթե երեխաները վատ կզգան, ջերմություն կունենան, Դուք բերե՛ք հիվանդանոց»:
Նախնական տվյալներով մեկ զինվորական զոհվել է, 12-ը` վիրավոր են: Միջազգային լրատվամիջոցները նշում են 17 զոհերի մասին:
Մի քանի ժամից ավելի է Երևանի երկնակամարում, մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն համայնքի հատվածում, ռազմական ուղղաթիռներ են պտտվում, կրակոցներ են հնչում:
Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մանուկյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փ
«Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգարին ճանաչում եմ շուրջ 4 տարի: Գարիկին ճանաչում եմ երկու տարի: Բոլորս ընկերներ ենք: Ավելի մոտ եմ Վահեի հետ»,- ասաց Արտակ Բայադյանը:
«Մինչ օրս ոչ մի վարորդ պաշտոնապես չի դիմել ու ասել, թե ապահովագրական որ ընկերությունն է տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքի առկայություն պահանջում»:
Տավուշի մարզում սիբիրախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր 14 օր առաջ: Ավելի վաղ սիբիրախտի դեպք արձանագրվել էր նաև Գեղարքունիքի մարզում, հոսպիտալացվել էր մոտ երեք տասնյակ մարդ:
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Alitalia-ն, դեկտեմբերի 11-ից սկսում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ: Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 անգամ՝ Ա-320 տիպի օդանավով:
Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող «Հայր և որդի Երիցյաններ» սուպերմարկետի «Ֆլօռանժ» օծանելիքի խանութի դիմացից անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկակական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Միհրան Պողոսյանի հարցին`արդյոք եղե՞լ են գործի այլ հանգամանքներ, որոնց մասին հայտնելու կամ չհայտնելու որոշումը կայացրել են ընկերներով, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ իրենք զրուցել են գործի մասին, որոշել են չհայտնել Դիանայի և Կամոյի մասին (վերջինս Վահե Ավետյանի բարեկամն էր և նրան հանդիպել էին Արզնու Ձորում):