Դպրոցական տղայի դանակահարության գործը դատարանում է
Դատարան է ուղարկվել Էջմիածնի 16-ամյա երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դպրոցի դասասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և կռվել է նույն դպրոցի անչափահաս աշակերտի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան հատվածին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Նրա նկատամաբ որպես խափնման միջոց է ընտրվել գրավը: Եթե դատարանն ապացուցված համարի անչափահասի մեղքը, նա կարող է դատապարտվել 3-ից 7 տարի ժամկետով ազատազրկման: