Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները:
Հայաստանի 1067 բնակիչների 42 տոկոսը կարծում է, որ մեկ տարի անց ինքն ու իր ընտանիքը կապրեն նույն կերպ:
«Անասնակերի վիճակն այսօր տարածաշրջանում շատ լուրջ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը:
Տուժող կողմը պահանջել է պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:
Նոյեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզից ահազանգել էին, որ Սևանա լճի հարևանությամբ գտնվող «Փիրուզե լողափի» տարածքում ինչ-որ մարդիկ հողի տակից ծանր տեխնիկայի միջոցով դուրս են հանում դեռ ԽՍՀՄ տարիներից տեղադրված խոշոր տրամաչափի երկաթե խողովակներ:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ քննչական ստորաբաժանումներում ցածր է աշխատանքային և կատարողական կարգապահությունը, քրեական գործերով քննիչների հաճախակի փոփոխությունները տրամաբանական չեն, ինչը կարելի է դիտել կամ որպես դիտավորություն, կամ չիմացության արդյունք:
Իրավախախտ ընկերություններն են «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ:
Հիվանդների մոտ առկա են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բոլորի մոտ գերակշռում է գանգուղեղային տրավման, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր, «Սիվիլիթասի» տարածած հայտարարությունից հետո, ինձ զանգահարում է Կուլտուրայի ֆակուլտետի դեկանն ու ասում, որ ուզում են ինձ կուրս տալ, որ ես վաղը գնամ՝ խոսելու:
Նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ:
Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առջև Հայ ազգային կոնգրեսը` մի շարք կազմակերպությունների հետ միասին բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն դատապարտված 4 ՀԱԿ ակտիվիստների:
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժեց Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի հայցը «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի դեմ:
Եվա Սուջյանը ու նրա ռոք-բենդը նոյեմբերի 20-ին հանդես կգան «Ռոքն՝ ընդդեմ երեխաների հիվանդության» խորագիրը կրող մենահամերգով:
Այսօր ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում ակցիայի մասնակիցները նախարարին են փոխանցել թել, ասեղ և նամակ:
Գլխավոր դատախազը նաև նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա, և քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի ու քննիչի, թե՛ դատախազի նկատմամբ:
Այսօր ՊՆ քննչական ծառայության շենքի մոտ միջադեպ է տեղի ունեցել բանակում խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրերի և ՊՆ քննչական վարչության պաշտոնյաների միջև:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 1-ին ժամը 20:0-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող:
Ապօրինի հատված ծառերն արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Gallup International Association-ի հայկական գրասենյակի անցկացրած հարցումներով` Հայաստանի 1067 բնակիչների 63 տոկոսն իր նյութական ապահովվածությունը գնահատել է միջին:
Ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող:
Հայաստանի բնակիչները երկրի ամենամեծ խնդիրն են համարում գործազրկությունը: Այս եզրակացությանն են հանգել Gallup International Association-ի հայկական գրասենյակի աշխատակիցները:
Տղայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի աճող ուռուցք: Մոսկվայի Բուռդենկոյի անվան հիվանդանացի հայազգի բժիշկ Մուշեղ Ստեփանյանը ստանձնել է իրականացնել վիրահատությունը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է թրաֆիքինգի գործով դատավարությունը:
Վերջին ժամանակում արքայազն Էնդրյուն համարվում է Բրիտանիայի առևտրի ու ներդրումների պաշտոնական ներկայացուցիչը։ Սակայն «հարկատուների գրպանից ֆինանսավորվող խոշոր ծախսերը, ինչպես նաև նրա բարեկամական կապերը խիստ կասկածելի առաջնորդների ու դատապարտված մանկապղծերի հետ», ստիպել են նրան հրաժարական տալ:
«Պոլիկլինիկայում գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիություն ստացած անձինք պետք է ներկայացնեն իրենց անձնագիրը, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը:
Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, նույն մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Ավագյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 81 MՏ 001 համարանիշի ավտոմեքենան, գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է փոսի մեջ:
Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ երեկ` հոկտեմբերի 31-ին ժամը 16-ի սահմաններում, տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված Ադրբեջանի հերթական հայտարարության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ աշխարհում գործող բոլոր օրենսդրական եւ բարոյական նորմերն ուղղակիորեն արգելում են ուժ կիրառել քաղաքացիական փոխադրամիջոցների, այդ թվում` ինքնաթիռների նկատմամբ:
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:
«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագիրը սննդամթերքի անվտանգության ոլորտում այլ կազմակեպությունների կողմից իրականացվող ամենաերկարաժամկետ ծրագիրն է: