Հուլիսի 17-ին մրցույթ է կայացել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնի համար:
2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի և Չինաստանի ժողովրդական հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի միջև կկնքվի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիր: Դրա նպատակահարմարությունը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկ՝ հուլիսի 25-ի նիստում:
Հուլիսի 23-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ թիվ 54 փոստի մոտակայում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում 5 համարի ավտոբուսի վարորդը կանգնեցրել էր մեքենան՝ ասելով, թե հրաժարվում է այլևս շարունակել վարել այն:
Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է:
Այս իրավիճակում մեր առաջնահերթ ու անհապաղ պահանջն է անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումը և ուղեվարձի գինը թողնել 100 դրամ:
Ուղևորափոխադրումների սակագնի փոփոխության հետ կապված համացանցում հրապարակվում են տարատեսակ տնտեսագիտական վերլուծություններ, որոնք մի դեպքում ուղղված են թանկացման հիմնավորմանը, մյուս դեպքում՝ ընդհակառակը:
Այս օրերին հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման դեմ բռնկված բողոքի ալիքին զուգահեռ որոշ քաղաքացիներ, որպես օգնություն առաջարկում են իրենց անձնական մեքենաներով անվճար տեղափոխել քաղաքացիներին քաղաքի տարբեր ուղղություններով:
Երևանի կենտրոնական փողոցներում արդեն 3-րդ օրն անընդմեջ շարունակվում են «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիաները` ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ակցիայի մասնակիցները բողոքի ցույց անկացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև կազմակերպեցին երթ` դեպի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք:
Գծի տերերը պլան են դնում վարորդների վրա, որոնք էլ ստիպված իրար վազանցում են, մտնում մրցակցության մեջ, իրար դեմ կտրում… Շատ ահավոր վիճակ է, իսկ այդ պլանը ազդում է վարորդի հոգեբանական վիճակի վրա, քանի որ նա ամեն ինչ անում է պլանը տալու համար:
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ժամը 17։00-ից հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում, որին մասնակցում են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները. այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։
Հուլիսի 23-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Հուլիսի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարարավան ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության նմանատիպ հայտարությունները նպատակ են հետապնդում նախ ազատ կամարտահայտման և խաղաղ միավորման սկզբունքով օրենքի և միջազգային պայմանագրերի հիման վրա կազմակերպված միջոցառումները արհեստական ձևով ներակայացնել որպես ոչ օրինաչափ գործողություններ, ինչն էլ իր հերթին ոստիկանությանը հնարավորություն կտա օրենքի պահպանման մտացածին քողի տակ դիմել ուժի և ոչ իրավաչափ գործողություններով խախտել խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքները:
Երեւան քաղաքի ավագանին ուղերձով դիմում է Երեւանի քաղաքապետին՝ ուժը կորցրած ճանաչել Երեւան քաղաքում մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագնի բարձրացման մասին Երեւանի քաղաքապետի որոշումը:
Կարեն Անդրեասյանն ասաց, որ Հրաչյա Հարությունյանի 3 փաստաբանների ընտրությունը «սպոնտան» էր ստացվել, և ստացվել էր «քաոտիկ թիմ»: Հրաչյա Հարությունյանի փաստաբանական թիմն ավելի կուռ դարձնելու համար, Կ. Անդրեասյանի խոսքով, Ռուսաստանում ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Մարգարյանը, կմիանա այդ թիմին:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քիչ առաջ միացել էր տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ կազմակերպված ակցիայի մասնակիցներին, արդեն հեռացել է:
Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ թանկացում չի լինելու: Ինձ համար հետաքրրիր է և ես՝ որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ, ակնակալում եմ լսել նաև այդ հիմնավորումները, որ ինձ քաղաքապետարանն ուղարկելու է. ի՞նչն է փոխվել չորս ամիսների ընթացքում, որ այդպես կտրուկ ակնկալիքները քաղաքապետի փոխվել են և փոխվել են տնտեական հիմնավորումն ու բազան:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ իրեն երթուղային գիծ է պատկանում:
Լրագրող Օլգա Սկաբաևայի մոտեցումն այն վտանգավոր երևույթներից էր, որը կարող էր կատարվածը վերածել ազգամիջյան խնդրի: Միևնույն ժամանակ, ըստ Կարեն Անդրեասյանի, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է համապատասխան գրությամբ հանդես գալ՝ կապված լրագրողի նման մոտեցման հետ: «Իրենք դատապարտում են ցանկացած նման լրագրություն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը, որը, սակայն, տեղի չունեցավ: Դատարանից հայտնեցին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը մեկ այլ դատական գործով գտնվում է խորհրդակցական սենյակում, ուստի դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Հուլիսի 23-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան աչքի հիվանդանոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներ Արեգ և Սարգիս Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):
Քիչ առաջ ազատ է արձակվել Մաքսիմ Սարգսյանը, ում իր տան բակից բերման էին ենթարկել առավոտ 10:30-ի սահմաններում, ով իբրև թե կասկածվում է երեկվա «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցելու ժամանակ ոստիկան ծեծելու մեջ: Մաքսիմի խոսքով՝ ինքը ոստիկանական բաժանմունքում ոչ մի բան չի ստորագրել:
Ինչպես բնորոշել մտավորական համարվող անձնավորության այն «նկատառումները», որոնք սնվում են ոչ թե իրականությունից, ոչ թե քաղաքացու սրտացավ վերաբերմունքից, այլ մերժված մարդու ունեցած չարությունից, մանրախնդրությունից… Կարծում ենք` այդ «նկատառումներն» անգամ որպես հերյուրանք կոչելն ուղղակի շատ մեղմ է:
Քաղաքապետարանի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային զուգահեռ Երևանի քաղաքապետարանում քաղաքային պաշտոնյաները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանից Երևան ժամանած պատվիրակության անդամներին: