
3 կանանց մեղադրանք է առաջադրվել երեխայի վածառքի հանցափորձի համար

53-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուց տեղեկանալով երեխա որդեգրելու նրա մտադրության մասին, հավաստիացրել է, որ որդեգրել կարող է երեխային գնելուց հետո, որի համար կպահանջվի 15.000 դոլար:
Մեկ այլ կնոջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հայտնել է իր պատրաստակամությունը նշված գործում օժանդակելու համար:
Եվս մեկ կնոջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսվա վերջին իր համագյուղացի տեղեկացել է, որ արտասահմանցի անձը ցանկություն է հայտնել 2.000 դոլարով գնել իր երեխային: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Կանանց մեղադրանք է առաջադրվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի հանցափորձի համար: 2 կանայք կալանավորված են, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: