
Toyota Prado-ն «Չայնիի ոլորաններում» մերկասառույցի պատճառով 90 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում, Մալաթիա բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Պարզվել է որ ժամը 02:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Հայկ Պետրոսյանը վարելով Toyota Prado մակնիշի 30 ՍՍ 010 համարանիշի ավտոմեքենան Երևան Սևան- ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում «Չայնիի ոլորաններում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 90 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով Վարորդ Հ. Պետրոսյանն ու ուղևոր Աշտարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Նավասարդ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: