Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հասարակական-քաղաքական հարաբերությունների բազմակողմ զարգացման, ինչպես նաև վերջին շրջանում լայն հասարակական հնչեղություն ստացած հարցեր:
Ակտիվիստներից մեկը նկատեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևում է ակցիայի մասնակիցներին իր գրասենյակի պատուհանից: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, իր հերթին դիմելով Տիգրան Սարգսյանին, ասաց. «Արի, բացատրություն տուր քո քաղաքացուն: Եթե դու ապիկար ես, ուրեմն հեռացի´ր: Մենք` ՀՀ քաղաքացիներս, դժգոհում ենք կառավարության քաղաքականությունից…Հերիք եղավ, բոլ եղավ, եկեք պատասխան տալու»:
Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը քիչ առաջ ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
168.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց, թե իր համար պարզ է` ինչու են երիտասարդներին ոստիկանություն բերել. «Տարել են, որ էդ երեխեքին վախացնեն, որ մեզ էլ շեղեն: Գիտեին, որ գալու ենք այստեղ, դրա համար էլ հիմա չենք քշում մեքենաները»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները, Վիլեն Գաբրիելյանը…
Նոր Մոսկվայում, Պոդոլսկից ոչ հեռու հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառները հետաքննող քննչական խումբը հուսով էր, որ նախօրոք պայմանավորվածության համաձայն Հրաչյա Հարությունյանը երկուշաբթի օրը կասի այն գրասենյակի տեղը, որտեղից ինքը «ԿամԱԶ»-ով բեռներ էր տեղափոխում,- հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` նշելով, որ բժիշկները, սակայն թույլ չեն տվել նրան ծանրաբեռնել:
Ակցիան շարունակվեց քաղաքապետարանի շենքի առջև. ցուցարարները պահանջում էին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դուրս գա իր գրասենյակի և լսի իրենց պահանջները, սակայն որևէ մեկը չեկավ քաղաքացիներին ընդհառաջ:
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները:
Հուլիսի 23-ին, ժամը 12.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 15 շենքի 33-րդ բնակարանի լոգարանում այրվում է ջրատաքացուցիչ:
Այս իրավիճակն ինձ խիստ անհանգստացնում է: Հայաստանը գնում է ինքնաոչնչացման, ինքնալիկվիդացիայի ճանապարհով»,- ասում է Կարինե Դանիելյանը
Երեկ կեսօրին Ավան վարչական տարածքը սպասարկող 20 համարի ավտոբուսում մեծ վեճ է բռնկվել ուղևորի և վարորդի միջև: Այն սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ մի տիկին վճարել է 100 դրամ , իսկ վարորդը սրտնեղած ասել է. «Քուր ջան օրվա պլան են դրել վրաս, ես դրանց փողը ո՞նց եմ տալու»:
«Տարոն Մարգարյանն ուներ երկու հնարավորություն` գործել որպես գծատեր կամ որպես Երևանի քաղաքապետ»,- այսօր ասել է «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը
50-ամյա կինը պետմել է, որ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն:
Նավասարդյանների ընտանիքը ամբողջությամբ ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:
Հուլիսի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել Հովհաննիսյանի դիակը:
Այս պահին բողոքի ակցիան տեղի է ունենում քաղաքապետարանի մուտքի մոտ։ Մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյնաի ներկայությունը, ինչպես նաև՝ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին։
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են նախագահի նստավայրի դիմաց և պահանջում են իրենց մոտ մեկ տարվա աշխատավարձը։
«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կազմակերպիչներից մեկը քիչ առաջ 168.am-ի թղթակցին հայտնեց, որ ոստիկանները ձերբակալել են 3 ակտիվիստի:
«Այդ 50 դրամը զգալի ազդեցություն կունենա հայերի գրպանի վրա: Կարծում եմ՝ պետությունը պետք է այնպես աներ, որ թանկացումները չազդեին քաղաքացիների վրա»:
Երեկ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ պայքարին է միացել նաև «Ժառանգություն» կուսակցության և Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը:
Հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկում» (օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում) ռումբ է տեղադրված:
Արդեն երրորդ օրն է մայրաքաղաքի տրանսպորտն աշխատում է 150 դրամ սակագնով, և բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում հայտնի դերասաններ, հաղորդավարներ, քաղաքական գործիչներ, երգիչներ ու ակտիվիստներ տարբեր կերպ իրենց բողոքն են արտահայտում ուղեվարձի թանկացման դեմ:
Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։
Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսևորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:
Վանաձորում այսօր մեկնարկեց «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունը, որն իր բողոքի ձայնն է բարձրացնում տրանսպորտի թանկացման վերաբերյալ սկսված գործընթացներում քաղաքացիներին մասնակից չդարձնելու, հանրային լսումներ չկազմակերպելու համար:
Ամեն անգամ անցնելով մեր Յոթ Վերքի մոտով` խաչակնքվում ու փառք եմ տալիս Աստծուն, որ Եկեղեցիս չեմ ուրացել:
Հայտնի դերասան Հայկ Մարությանը, ով արդեն երկու օր է ակտիվ մասնակցում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ոստիկաններ – ակտիվիստներ պայքարի տեսանյութն ու գրել.
Հուլիսի 20-ին Մոսկվայի Ֆլոտսկի փողոցի 3-րդ տան մոտից բերման է ենթարկվել 61-ամյա վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեն, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Միրիկիյա։
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից 2 կմ դեպի հարավ, մարզկենտրոնից 86 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա: Համայնքն ունի 4616 բնակիչ:
Հայտնի մարդիկ շարունակում են միանալ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային: