Ինչպես հայտնում է ԼՂՀ ԿԱ ոստիկանության կայքը , հուլիսի 19-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հուլիսի 6-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի Եղբայրական գերեզմանոցի շրջակայքում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել համընթաց ուղղությամբ ընթացող` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Մ. Ս-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
«Չեմ վճարելու 150 դրամ» և այլ կոչերով մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Մաշտոցի այգում և քննարկում էին իրենց հետագա գործողությունները: Ընթացքում նրանց միացավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում էր. նա հերթական երթուղին էր անցկացնում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նորքի զանգված:
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 14:00-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 87 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել է երկաթյա գովազդային վահանակին, այնուհետև՝ Ford Tranzit 33 ԼD 284 համարանիշի ավտոմեքենային:
Նոր նորքի 2-րդ զանգավածի կանգառում երիտասարդների ակցիային միացան հավաքված մարդիկ, ինչը շարժեց գծատերերի զայրույթը: Թվով 5 տղամարդ կանգառում կանգնած վերահսկում էին իրավիճակն ու արգելում էին ակտիվիստներին թռուցիկներ փակցնել երթուղայինների վրա:
Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, ով ականատեսների վկայությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բռնության էր ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետին ուղեկցող անձանցից մեկի կողմից, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նախկին ոստիկանապետը, ով Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրն է, անցած շաբաթ Շիրակի մարզի […]
Այսօր՝ հուլիսի 22-ին, Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում ոստիկանական 321 ՈՍ 02 համարանիշներով ավտոմեքենայի ու Volkswagen Tuareg մակնիշի 60 QO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդները 5 րոպե Վաղարշյան փողոցում կողք կողքի կանգնած զրույց էին անում, ինչը ստիպում էր որոշ վարորդների շրջանցել նրանց, որպեսզի կարողանային ազատ տեղաշարժվել
Արդեն մի քանի օր է՝ Երևանի վարչական տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում տրանսպորտի թանկացման խնդրի շուրջ: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք Ֆոտոլուր գործակալությունն արել է տարբեր ժամերի և տարբեր վարչական շրջաններում:
Արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Այսօր ակցիային են միացել նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Տարոնցու փողոցի 22 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Պ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից հետախուզվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Կոմիտաս 5ա, 7, 3, 7/1 շենքերի բնակիչները շուրջ 4 տարի է դատական վեճի մեջ են «ԼԻԲԵՐ» ՍՊԸ տնօրեն Քեշիշ Աբրահամի ու Երևանի քաղաքապետարանի դեմ: Կոմիտաս 5 հասցեում տեղակայված էր էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան, որը դեպի Կոմիտաս 5ա շենքը տեղափոխելու և տեղում նոր բարձրահարկ շենք կառուցելու ապօրինի շին.թույլտվություն էր տվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գ.Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը:
Այսօր, երբ թանկացավ էլեկտրաէներգիան, գազը, կենսապահովման առաջին անհրաժեշտության ապրանքները, սա լուրջ հարված է մեր առանց այն էլ սոցիալական ծանր բեռի տակ կքած ազգաբնակչության գրպանին:
Հուլիսի 23-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին` հյուսիսային շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«100 մետր քայլել են պարոն Նավասարդյանի հետևից, այնտեղից անընդհատ վիրավորանքներ, վիրավորանքներ, ինչը, բնականաբար, կտրած, հանված է այդ տեսանյութից
Պաշտպանի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ նախատեսվում էր պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին. նա պետք է հանդիպումներ ունենար նաև գործի հետ կապված անձանց հետ:
Ֆոտոլրոգրողի այն հարցին, թե ինչո՞ւ է չթույլատրելի տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»:
Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին դեռևս չի հաջողվել խոսել վերջինիս հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: «Երեկ չենք խոսսել հորս հետ:
13 համարի երթուղայինի վարորդն իրեն բավական ագրեսիվ է պահել, վերջինս կոպիտ արտահայտություններ է հնչեցրել քաղաքացիների հասցեին, ովքեր իրենց կոչերով ու թռուցիկներով ուղևորներին հորդորել են վճարել 100 դրամ:
iLur.am-ի լրագրողը երեկ փորձել է հարց տալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանում: Ախցխեցյանները Երևան քաղաքի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցից բռնություն գործադրելու միջոցով, առևանգել են Սեդա Ալվանջյանին` ամուսնության նպատակով։
43-ամյա Արթուր Շահսուվարյանը իր կողմից վարած «Վոլվո» մակնիշի 33 LV 561 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 16 և 18 շենքերի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին:
Պետությունը կատարեց թանկացումները: Ինչքան այս պետությունն անպատիժ մնա, ինչքան օլիգարխիան Հայաստանում լինի, մեր իրականությունը սա պետք է լինի: Պետք է մեղավորները պատժվեն, պետք է այդ ուժայինները հասկանան, որ ժողովուրդն է տալիս իրենց աշխատավարձերը, ու, եթե օրերից մի օր բոլորը գնան Հայաստանից, ո՞վ պիտի վճարի իրենց:
Հավանականությունը մեծ է, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում գտնվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները կարողանան հեռախոսազրույց ունենալ ավտովարորդի հետ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը չի հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին և չի դիմել իրավապահ մարմիններին ՝ պարզելու համար, թե ինչպես է իր անունը հայտնվել Կիպրոսի օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակում:
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել են դերասան Հայկ Մարությանը (Հայկո) և նրա ընկերները:
Հուլիսի 22-ին, 26-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Վարդանյանի, Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը: