
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. որոշ հատվածներում մառախուղ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ) և Թալին-Մարալիկ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: