
Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Սերժ Սարգսյանի հետ Կորեա այցելության եւ բուժման կուրս անցնելու մասին. NEWS.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Կորեայում Սերժ Սարգսյանի հետ բուժման կուրս անցնելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Ղուկասյանն ասել է, որ լավ է, լավ է հանգստացել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինքը ինչ բուժման կուրս է անցել Կորեայում, ինչքան է արժեցել այն: Նա տեղեկացրեց, որ վաղը մեկնում է եւ ի վիճակի չէ խոսել: «Ես հեռախոսով որեւէ հարցի չեմ պատասխանում, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր ներկայացրեք, ցտեսություն»,- ասել է ԼՂՀ նախկին նախագահը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: