
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները

Հունվարի 26-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 1/5 շենքի 20-րդ բնակարանից դուրս եկող ծխատար խողովակից կախվել են սառցալեզվակներ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հեռացրել են սառցալեզվակները:
Արտակարգ իրավիճակների նախարարություն