Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար դրան զուգահեռ պետք է առավել լուրջ հիմքերի վրա բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը` օրենքով նախատեսված իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու ուղղությամբ:
Ինչո՞ւ է արտահերթ չվերթի մասին այդքան ուշ հայտարարվել, «Արմավիայից» պատասխանել են, որ նման հայտարարություն իրենք արել են միայն Հալեպի օդանավակայանի հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց:
ԱԻՆ տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին բացահայտվել է 100 հազար դրամի գողության դեպք:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցուհի Ռուզաննա Վարդանյանը 168.am-ին տեղեկացրեց, որ մինչ հուլիսի 25-ը` ներառյալ, Հայաստանը ռազմագերիներ չի ունեցել:
«Մենք մեծ ռեսուրսներ չունենք, բայց կապվեցինք մեր ազգությամբ եզդի մեծահարուստներից մեկի հետ, ով մեր՝ սիրիահայերին օգնելու խնդրանքը, չմերժեց: Մեզ հաջողվեց գալ համաձայնության: Մեր հայրենակիցը համաձայնվեց Երևան քաղաքում ունեցած իր բնակարաններից մեկը տրամադրել սիրիահայ մի ընտանիքի: Անգամ հնարավոր է, որ նրանց համար աշխատանք կարողանանք գտնել»:
«Մենք համոզմունք ենք հայտնում, որ քանի դեռ Հայաստանում չի գործում օրինազանց պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, մեր երկրում շարունակվելու են կայացվել անօրինական որոշումներ և վարչական ակտեր»
Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանի մոտ բանակից զորացրվելուց անմիջապես հետո հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, ինչի համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ:
«Հարգելի պրն. Նախագահ, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ»:
«ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ճանապարհին վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի և նրան տեղափոխել է հիվանդանոց:
«Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև»:
Քեզ ի՞նչ նվիրեմ։ Միայն ծաղիկներ։ Այսուհետ միայն-միայն ծաղիկներ։ Ծնունդդ շնորհավոր, Վահե ջան։ Ասում են՝ նախօրոք ծնունդ չեն շնորհավորում, լավ նշան չի։ Ի՞նչ պիտի լինի սրանից էլ վատ, ինչ պիտի լիներ, որ վատ բան լինի։
Մխիթար Ալումյանին նորից առաջարկել են վերցնել 150.000 դրամը: Այս անգամ նա պատրաստվում է վերցնել այդ գումարը: «Ասացին ոստիկանապետը ի սրտե է հատկացրել այդ գումարը»,- ասել է Ալումյանը:
Օգոստոսի 2-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 4 թաղամասի, Դավթաշեն 3 թաղամասի 30, 31 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Life News-ը անդրադարձ է հրապարակել, որի համաձայն՝ Ամբարցումովի զոհը սոցիալական կայքերում շփվել է մոտ 100 տարբեր տարեց տղամարդկանց հետ՝ սեփական տարիքը ավելի մեծ նշելով:
Ըստ բուլղարական ոստիկանության` հիմքեր կան ենթադրելու, որ ահաբեկչությունը հանցագործ խմբավորման մանրակրկիտ ծրագրավորած աշխատանքի արդյունք է:
Երևանում 2012թ. հուլիսին փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Գ. Վարդանյանի մոտից Տոլյատիի իրավապահները 21 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ են առգրավել։
Ավելի վաղ ընկերությունից տեղեկացրել էին, որ լրացուցիչ չվերթներ նախատեսվում է իրականացվել նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով»:
«Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արևիկ ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959թ. ծնված Անժելա Կաթունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
2012թ. ընթացքում աշխարհում սպանվել է 29 լրագրող: Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն՝ ընդգծելով, որ սրանք այն լրագրողներն են, ովքեր սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով, և ոչ թե ուրիշ պատճառներով:
Մենք՝ հայերս, երբեմն մեռելներին ավելի շատ ենք սիրում, քան կենդանի մարդկանց: Մեզ մոտ «Գնա մեռի՝ եգուր սիրեմ»` սկզբունքն է:
Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան:
Քաղաքի բնակչությանը զգուշացվել է օգտագործել եռացված կամ շշալցված ջուր:
Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որը իրականացնում է «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը
Այս քրգործի շրջանակներում ԴՆԹ-ի թեստեր էին անցել ավելի քան 200՝ նախկինում դատված տղամարդիկ:
Բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ծննդատան շենքը գնել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված ծանրոցի նախնական զննման ժամանակ ՊԵԿ աշխատակիցները գետնանուշի յուղի միջից հայտնաբերել են 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին:
«Անգամ թեթևակի անձրևների դեպքում ջրի գույնը խիստ փոխվում է, մարդիկ նույնիսկ վախենում են լողանալ այդ ջրով»: