Ոստիկանությունն այդպես էլ մինչև Կառավարության նիստի և ակցիայի ավարտը, թույլ չի տվել մայրերին նստել կառավարության շենքի աստիճաններին:
Աշխատանքներ են տարվում պարզելու գործով ստացված տվյալներն առ այն, որ կատարված հանցագործությանը, բացի 6 մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք
Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն ընդամենը մեկ օր: Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:
Բնապահպանության նախկին նախարարը կղեկավարի քաղաքապետին կից բնապահպանության հարցերով հանձնաժողովը։
Նախագահը նաև հանձնարարել է Նախարարների կաբինետին՝ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչների, լեզվի առաջատար մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում լեզուների գործածման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման համար անհրաժեշտ փոփոխությունների մշակմամբ:
Այս կամ այն ակցիաների, երթերի ժամանակ որոշ կանանց նայելիս, նրանց պահելաձեւը տեսնելուց, խոսքերը լսելուց հետո ապրելս չի գալիս…
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դեպքը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ հարավ-արևելք գտնվող Ալ-Թանմիա գյուղում: Հաղորդվում է, որ հարձակման թիրախը եղել են աղոթքի հավաքված շիա մահմեդականները: 30 մարդ վիրավորվել է:
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
ИТАР-ТАСС-ը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան նավը փրկում է ծանր դրության մեջ հայտնված իրանցի ծովայիններին:
Օրհուս կենտրոնն այս հարցով դիմել է Բնապահպանության նախարարություն: Հիշեցնենք, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքավայրը շահագործվում է 2011թ աշնանից:
«Կռիվ եք ման գալիս»,- 168.am-ի թղթակցի հեռախոսազանգին ի պատասխան՝ ասաց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա առաջարկեց հանդիպել և զրուցել մեզ հետաքրքրող թեմաների շուրջ: Նշանակված ժամից 40 րոպե ուշացումով, վերջապես, Ռ. Մակարյանը եկավ:
Մեծ Բրիտանիայի Lloyds բանկի ինտերնետ-անվտանգության բաժնի նախկին աշխատակցուհի Ջեսիկա Հարպերը խոստովանել Է այն խարդախությունը, որի շնորհիվ նա կազմակերպությունից գողացել Է 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Թովուզի գյուղերից մեկում առաջիկա օրերին պետք է տեղի ունենա 15-ամյա պատանու և 13-ամյա աղջնակի ամուսնության արարողությունը: Նշվում է, որ իբր, ծնողները համաձայնել են այդ ամուսնությանը, քանի որ 10-րդ դասարանցի «փեսան» փախցրել է 8-րդ դասարանցի «հարսին»:
Աշխարհի տարբեր երկրների մասնագետները չեն դադարում ահազանգել օրեցօր ավելացող նորածինների անոմալիաների մասին:
Ամռան շոգին Երևան քաղաքի բնակչությանն անհանգստացնող թիվ մեկ խնդիրներից է դարձել բնակավայրերում օձերի ու կարիճների հայտնվելու փաստը: Շատերի կենցաղի անբաժանելի մաս են դարձել կարիճների խայթոցներն ու դրանց հայտնվելու հեռանկարից` հոգեկան անհանգստությունն ու վախերը:
Ոստիկանության լրատվական ծառայությունը արձագանքել է «Առավոտ» օրաթերթի խմբագրականին, որտեղ հարցադրումներ էին հնչել «Հարսնաքարի» միջադեպի և դրա հետաքննության շուրջ: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության պարզաբանումը.
Կողմերի՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո, կկազմվի մեղադրական եզրակացություն, որը հաստատվելուց հետո կուղարկվի դատարան:
Այսօր` օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, «Պազ» մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը` պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա Մարինե Միրաբյանը վայր ընկնի ավտոմեքենայից:
2012թ. օգոստոսի 7-ի դրությամբ՝ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 9365.7 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 8135.7 տոննա պտուղ, այդ թվում՝ 6375.3 տոննա ծիրան և 1230.0 տոննա բանջարեղեն:
Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Մկրտիչ Մանուկյանը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Թիվ 76 երթուղու միկրոավտոբուսի վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի, ապա նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության ՃՏՀ քննության բաժին է ներկայացել և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Մինչև 2016 թվականը Հայաստանը վերելքի մեջ է լինելու, և մինչև 2022 թվականը աշխարհում ինչ աղետ ասես կարող է պատահել, բայց մեզ չի վերաբերի:
«Երբ Beeline Armenia-ի «բաժանորդների մի մասի» մոտ կապ չկա, ես միշտ հենց էդ մասում եմ: Իսկ ինչ-որ մեկը «մյուս» մասում եղել ա՞»: Այս մեկնաբանությունը «ԱրմենՏելի» ֆեյսբուքյան էջում թողել են ArmComedy նախագծի տղաները։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծված, քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովին, որի առաջին նիստը կայանալու է այսօր:
«Ֆեյսբուքը» շատ սոցիալիզացված է, այնտեղ հիմնականում ներգրավված են քաղաքական գորիչներ, մարդիկ, որոնք քաղաքականությամբ, սոցիալական հարցերով հետաքրքրված են։ «Օդնոկլասնիկին» ավելի կենցաղային շփման հարթակ է և, բնականաբար, այդտեղ ավելի շատ մարդ կա»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Հալեպի հայկական թաղամասում այժմ հարաբերական խաղաղ վիճակ է հաստատվել։ Այս մասին հայտնեց Հալեպի հայ համայնքի աղբյուրը։
1982թ. օգոստոսի 7-ի ցերեկվա ժամը 15-ին մահապարտների ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ:
Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սկսվել է Վահե Ավետյանի մահվան 40 օրվա կապակցությամբ մոմավառության արարողությունը: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ խմբված բազմությանը ոստիկանները կոչ են անում դուրս չգալ երթևեկելի հատված, որպեսզի չխոչընդոտեն տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքին: