«Դե ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի «Տարվա մարդ» մրցանակն այս տարի հանձնվեց շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին:
ԵԽ Գլխավոր քարտուղարը նաև ընդգծում է, որ լավագույն քայլը, որ կարող են նոյեմբերի 25-ին անել եվրոպական երկրների կառավարությունները, դա Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և կանխման մասին ԵԽ-ի կոնվենցիայի ստորագրումն ու վավերացումն է:
Նոյեմբերի 20-ին ոստիկանները, այդ թվում` կարմիր բերետավորները, շրջապատել էին «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի տունը:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նշված շենքի բնակիչ, 79-ամյա Մարգուշա Հայրապետյանը իր և ամուսնու կողմից երկար տարիների ընթացքում ստեղծած շենքի բակի այգում փորձել է կտրել ծառի ճյուղերը՝ հենվելով իրենց կողմից կառուցված պատին:
Աղջիկը սովորում էր Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցում և նշված շենքում բնակվում էր հոր, մոր և ավագ եղբոր հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների:
«Վաքըֆլին կարևոր գյուղ է, Վաքըֆլին հանդուրժողականության դրսևորում է` չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև բոլոր ճգնաժամերին»:
«Ասենք՝ քաղաքացին դուռը փակել-գնացել է, հողը, տունը թողել է անտեր և հեռացել: Էս վերջերս «Անի» թաղամասում գիշերով պտտվեցի, ինձ համար հետաքրքիր էր, թե քանի լույս կա, բերեք ճիշտը խոսենք, թեկուզ Մուշ թաղամասում, գնացեք Երկաթ գծի ավան, Նոր ավան և կտեսնեք՝ ինչքան շատ են փակ դռները»:
Նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայում` ծովի ափից 2 մետր հեռու հայտնաբերվել է կնոջ դի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ դին, ափին հայտնաբերվել են նրա իրերը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բազմաթիվ քաղաքացիներից բնակարաններ վաճառելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալներն ու 256 տուժողները ծանոթանում են գործի նյութերին:
Ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին և Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում երեխայի դի կա:
Գարիկ Սողոմոնյանի ասելով՝ ծեծկռտուքից հետո Վահեի ոտքերից բռնել են ինքն ու Արկադին, իսկ Արտակ Բայադյանը՝ գլուխը:
«Նորայր Հայրապետյանը, իմ կարծիքով, անկեղծ էր բարկանում մատուցող Դավիթ Ադամյանի վրա: Մինչև կռիվը սկսելը՝ Նորայրը հանգիստ խոսացել ա իմ հետ»:
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը:
Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 20-ին ինքը օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երևան: Ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի:
«Կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում զորակոչիկը պետք է գնա բանակ, սակայն ծնողներին թվում է, որ իրենց երեխան չպետք է ծառայի»:
«Անցյալ տարի գյուղացիներին թյուրիմացության մեջ գցեցին, թե խաղողը ձմռանն ավելի թանկ կվաճառվի, բաց այդպես չեղավ»:
«Բնական է, որ Դիանան և Վահեն բազմոցի վրա նստած վիճակում չէին կարող մյուս սեղաններին նստածների զայրույթը առաջացնել»:
Վերամշակող կազմակերպություններն ունեն երկու հիմնական խնդիր՝ գրավների անբավարարությունն ու արտադրանքի չիրացումը:
Քիչ առաջ մեկնարկած «Հարսնաքարի գործով» դատական նիստն ընդմիջվել է. դատական կողմերը սպասում են գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանին:
Այսօրվա դատական նիստում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված վաշխառության և խարդախության մեղադրանքը:
Նոյեմեբերի 15-ին Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության պոչատարը վնասվել էր, որի հետևանքով պոչերը լցվել էին ճանապարհ: Այս դեպքի համար Սյունիքի բնապահապանության պետական տեսչությունն ընկերությանը տուգանել է 2,8 մլն դրամով: Սա, սակայն, որոշակի դժգոհություններ է առաջացրել բնակիչների շրջանում: Կապանցի բնապահպան, «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Ողջունելի է, որ Բնապահպանության […]
«Ամբողջ այդ հավաստագրի իմաստն այն է, որ երբ սպառողը դեղը դնում է բերանում, նույնիսկ իր մտքով չպետք է անցնի, որ այդ դեղը կարող է լինել անորակ, թունավոր կամ վտանգավոր»:
Հարցին՝ արդյոք տեղի արտադրո՞ղն է վատ հումք արտադրում և նա՞ է մեղավոր, որ իր արտադրանքը չեն ընդունում, փոխնախարարը չպատասխանեց՝ ասելով, որ նա մեղավորներ չի փնտրում:
Վթարի պահով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հեռուստամարաթոն 2012-ի արդյունքում հավաքագրվեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Սանկտ Պետերբուրգի իրավապահները 57 կգ հաշիշ վաճառելու պահին ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գրիշա Հակոբյանին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված ընդհանուր գումարը կազմել է 21 միլիոն 422 հազար 477 դոլար:
Արտակ Վերանյանը դատարանից տեղափոխվեց ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Գյումրու նորընտիր ավագանին էլ ձայների մեծամասնությամբ որոշեց Վարդան Ղուկասյանի եղբոր ձեռքից վերցնել «Չայկան»: