
Հովիկ Աբրահամյան. «Ես առաջին քայլը կատարել եմ, մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում». (ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Բաղրամյան 26-ում «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցների հետ հանդիպան էր գնացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստները ներկայացրին իրենց պահանջները: «Ես շնորհակալ եմ այս հանդիպման համար և լինելու եմ անկեղծ: Ես ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրատ եմ գործնական քննարկումներ սկսել: Ես առաջին քայլն արել եմ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ համատեղ քննարկումների արդյունքում»,- ասաց Հ.Աբրահամյանը: Նա առաջարկեց աշխատող խմբի հետ աշխատել, չսպասել մինչև սեպտեմբերի 30-ը, և մինչև հունիսի վերջը ներկայացնել նոր օրինագիծը:
Լուսանկարները՝ Ավետիս Սարգսյանի