Բաժիններ՝

Նոյեմբերյանցի թոշակառուն Հովիկ Աբրահամյանից իր դագաղի փողն է ուզում

Tesankyun.am-ը գրում է. Նոյեմբերյանցի տարեցների կարծիքը հարցրինք Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու, նրանից ակնկալիքների վերաբերյալ:

Սերյոժա Ջանվելյան. «Թող բանկերի փողերը տա: Բայց կտա՞, որը գալիս ա, խաբում ա»:

«Ես ել եմ նույնը ցանկանում: Ես ցանկանում եմ, որ Խնայբանկում գտնվող իմ փողերը ՝ 2000 ռուբլին տա, ես շուտով 90 տարեկան եմ, շուտով էն աշխարհ գնալու իմ վախտն ա , իրենց այդպես էլ ասա՝ էն մարդն ասում ա՝ իմ դագաղի փողն եմ ուզում, ձեզնից փող չեմ խնդրում, այդքանը, իրենց նաեւ ասա՝ ինքը 27 թվի ծնված է, դագաղի փողն ա ուզում»՝ ասաց Շալիկ Անանյանը:

Ռուբիկ Խաչիկյան. «Հովիկ Աբրահամյանը նոր վարչապետ ա, ցանկանում եմ, որ նա ժողովրդի համար լավ լինի: Խնայբանկում կինս 10 հազար ռուբլի ուներ, ես՝ 8 հազար ռուբլի: Ցանկանում եմ, որ մեր փողերը տան: Կինս մահացած ա, թող իր փողերն աղջկաս տան»:

Սեդրակ Վարդանյան. «Ես ցանկանում եմ, որ աշխատատեղեր բացեն, մեր ջահելները ցրվել են աշխարհով մեկ, մեր երեխեքն օտար աշխարհում են , մեր նման ծերերը թուրքի բերանին անտեր չմնան: Տանը մենակ մարդ կապրի՞, 3 աղջիկ ունեմ, Ռուսաստանում են ապրում, օտար աշխարհում, փող էլ չեն կարում ուղարկեն, ասում են՝ զոռով ենք ապրում, այնտեղ էլ խառնակ վիճակ է:

Մանրամասներն ` այստեղ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս