«Բենտոնիտ» գործարանը կփակվի՞. «Ժողովուրդ»

«150 աշխատող ունեցող Իջևանի «Բենտոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում։ Գործարանի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության պարապուրդի պատճառներն արագ կվերացվեն, և 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել։

Սակայն մինչ այժմ գործարանն արտադրանք չի թողարկում, միայն վարչական աշխատողներն են գործի գնում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ մանրամասնելով. «Գործարանի շենքի առաջ խոշոր պարկերով դրված է ձեռնարկության արտադրանքը՝ բենտոնիտային կավերի փոշին։ Այն ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվում է երկաթուղային «Այրում» կայարան, այնտեղից՝ Աև ծովի ափին գտնվող վրացական նավահանգիստներ, և ապա՝ Ռուսաստան։ Մ. Թոփալյանը 2014թ. հունվարին մեզ հայտնել էր, որ լիցենզիա ձեռք բերելու հետ կապված աշխատանքների մեծ մասն արվել է, փետրվար ամսվա մեջ ընկերությունը լիցենզիա կստանա և կսկսի արտադրանք թողարկել։ Շուտով ապրիլը կվերջանա, սակայն «Բենտոնիտ»-ն արդեն 5 ամիս է՝ պարապուրդի մեջ է։ Մարտիրոս Թոփալյանին վերստին հարցրինք, թե ինչու գործարանը չի աշխատում։ Նա

էլ պատասխանեց. «Շատ շուտով կաշխատի, չգիտե՞ք՝ բյուրոկրատիա է, մինչ մեր նամակները նախարարություն են հասնում, նախարարությունից այստեղ ժամանակ է անցնում։ Բյուրոկրատական հատուկ օրենքներ են, բավականին երկար ժամանակ է տևում լիցենզիա ստանալը՝ 6-8 ամիս»։ Նախկինում գործարանի կոմերցիոն մենեջերը մեզ հավաստիացրել էր, թե գործարանը 10-15 օրից կստանա լիցենզիան, հետաքրքիր է՝ այդ ժամանակ նա տեղյակ չէ՞ր, որ դա երկարատև գործընթաց է»,–գրում է «Ժողովուրդը»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս