
Միսակ Մարտիրոսյանի պաշտպանների բողոքը բավարարվեց. Նա կկարողանա հանդիպել իր դպրոցահասակ երեխաների հետ. «Փաստինֆո»

Հեռախոսային խոսակցությունները, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ տեսակցությունները սահմանափակելու մասին քննիչի որոշման դեմ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի ու Վարդան Զուռնաչյանի բողոքն այսօր բավարարվել է:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Մ.Մարտիրոսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե դատարանի որոշումը նախաքննական մարմնի կողմից չբողոքարկվի, ապա 10-օրյա ժամկետում այն կմտնի ուժի մեջ:
Միսակ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանն ու Վարդան Զուռնաչյանը բողոք էին ներկայացրել դատարան՝ պահանջելով չհիմնավորված և անօրինական ճանաչել և վերացնել քննիչի ու դատախազի որոշումները:
Քննիչի կողմից կայացվել էր որոշում, որով սահմանափակվել են դատական կարգադրիչների գործով մեղադրյալ Միսակ Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ տեսակցությունները: Իսկ պաշտպանի միջնորդությունը` «կիրառված անհարկի սահմանափակումը» վերացնելու մասին, դատախազը մերժել էր՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: