
Բաղրամյան 26-ում մեկնարկեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի հավաքը (ուղիղ հեռարձակում)

Ինչպես հայտարարվել էր, այսօր ժամը 19:30-ին, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26-ում մեկնարկեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքը:
Ըստ նախաձեռնության՝ Բաղրամյան 26-ում հավաքվելու նպատակը՝ ՀՀ նախագահին իրենց կոչն ու պահանջը ներկայացնելն է. «ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու ՍԴ որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նրանք առաջարկել են ՀՀ նախագահին իրենց պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելել քայլերթով` մենակ կամ ընկերներով: