Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը

ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկել է 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով,  քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել այս հասցեով:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930