ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Ազատ Գասպարյանի հուղարկավորության ծախսերը
                                    ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարարությանը կհատկացվի 1 մլն 692.6 հազար դրամ` ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Այս նպատակով կառվարության առաջիկա՝ օգոստոսի 22-ի նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կներկայացնի որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը վախճանվել է օգոստոսի 2-ին՝ 70 տարեկան հասակում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    