Հանցանքի պահին Օգոստոսի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ոստիկանության մի ծառայողից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքում գողեր են բռնել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, 1973 թ. ծնված Պավել Վ.-ն և 1978 թ. ծնված Մուշեղ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով, լինգով փորձել են բացել Ն. Զարյան փողոցի 17 շենքի թիվ 1 հասցեում գործող խանութի դուռը, սակայն բռնվել են ոստիկանություն ահազանգած ոստիկանի կողմից: Պավել Վ.-ն և Մուշեղ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: